ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ
ՀՅ Դաշնակցության Բյուրոն ուշադիր հետևում է տարածաշրջանային զարգացումներին։ Այս ուղղությամբ չափազանց ուշագրավ են անցած շաբաթներին Իրանի Իսլամական Հանրապետության հրապարակած դիրքորոշումները և կատարած քայլերը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ երկրի հյուսիսարևմտյան հատվածում, որը սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, Արցախի բռնազավթված տարածքներին ու Ադրբեջանին։
Իրեն հարևան գրեթե բոլոր տարածաշրջանները՝ Արևելյան Միջերկրածովքից մինչև Հարավային Կովկաս և Մերձավոր Արևելք ապակայունացնող և ռազմական բախումներ հրահրող Թուրքիայի Հանրապետությունը, այժմ էլ Ադրբեջանի միջոցով է փորձում իր ռազմավարական դիրքերը բարելավել Կասպից ծովի ավազանում և Իրանի հյուսիսային հատվածում։ Թշնամական որոշ շրջանակներ նույնիսկ բացահայտ ակնարկում են Իրանում միջէթնիկ բախումներ հրահրելու հեռահար նպատակների մասին։
Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված և պատերազմական հանցագործություններով ուղեկցվող ագրեսիայի ընթացքում ու ի հետևանք դրա՝ ադրբեջանաթուրքական տանդեմին հաջողվել է Հարավային Կովկասը մտցնել աշխարհաքաղաքական սակարկությունների նոր հորձանուտի մեջ և էապես վտանգել տարածաշրջանային անվտանգությունը։ Ադրբեջանաթուրքական այս արկածախնդրու-թյունը նախ և առաջ ուղղված է տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և ավանդաբար այս տարածաշրջանում քաղաքական ազդեցություն ունեցող պետությունների դեմ։ Ըստ հավաստի տարբեր հրապարակումների՝ Ադրբեջանը շարունակում է Արցախի գրավյալ տարածքներում պահել «ծայրահեղ-իսլամիստ» վարձկանների, ինչպես և ռազմական հնարավորություններ տրամադրել այլ ուժերի։
Տարածաշրջանային անվտանգության հերթական խաթարումը չի՛ կարող վերաբերվել միայն Հայաստանին։ Հետևաբար, ողջունում ենք տարածաշրջանային անօրինական և վտանգավոր վերաձևումները կանխելու Իրանի ղեկավարության ռազմաքաղաքական կամքը։
Հայաստանի ղեկավարումը դեռևս իրականացնող իշխանությանը խստորեն զգուշացնում ենք՝ փորձ չանե՛լ երկիրը մատնելու հերթական կապիտուլյացիային և փորձ չանե՛լ դաշնակիցների հետ հարաբերություններ հաստատել «առևտրի» տրամաբանությամբ։
Հայ Յեղափոխական Դաշնակցությանը արատավորելու՝ ՀՀ կառավարության ղեկավարի նորագույն փորձը վիրավորանք է ոչ միայն ՀՅԴ-ի հասցեին, որ միշտ գործել է հայ-իրանական հարաբերությունների սերտացման ուղղությամբ, այլ նաև Իրանին, որին մեկ հոդվածի հիման վրա դիրքորոշում ճշտելու վերագրում է արվում։
ՀՅ Դաշնակցությունն իր ամբողջ կարողականությամբ՝ Հայրենիքում և Սփյուռքում, այդ թվում ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցով և միջազգային քաղաքական հարաբերությունների ճանապարհով շարունակում է աշխատանքներ տանել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության և ադրբեջանաթուրքական տանդեմի հանցագործ մտադրությունների իրականացումը կանխելու ուղղությամբ, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-01 11:09
Назначение Сергея Кириенко координатором по армянскому треку вызвало оживлённые обсуждения. Что стоит за этим решением и какую роль будет играть «мягкая сила» в информационной стратегии России в Армении? Российский политолог, ведущий научный сотрудник Института международных исследований МГИМО Николай Силаев в интервью VERELQ объясняет, почему Кириенко доверяют самые сложные участки работы, в чем специфика его стиля, и как это может отразиться на российско-армянских отношениях накануне парламентских выборов 2026 года.
-
2025-05-01 11:05
24 апреля армяне всего мира почтили память 1,5 миллионов душ, утерянных во время геноцида 1915 года. Тем не менее, глава внешнеполитического ведомства ЕС Кая Каллас выбрала следующий день для визита в Азербайджан, а не в соседнюю Армению в рамках своего регионального турне, пишет для издания Politico член Палаты лордов Великобритании и вице-председатель парламентской группы по Армении лорд Марк МакИннес.
-
2025-05-01 11:00
Минэкономики Армении выложило на общественный суд проект упразднения пятилетней программы "по привлечению высококвалифицированных специалистов", на которую было потрачено 3,8 млрд драмов ($9,7 млн). В обосновании говорится, что документы участвующих в программе компаний были переданы в министерство экономики без актов приёма-сдачи, а в некоторых случаях в документации были допущены недочеты.
-
2025-05-01 10:58
Российскому скрипачу и дирижеру, народному артисту СССР, президенту Московского Международного дома музыки Владимиру Спивакову присвоено звание Героя Труда РФ. Соответствующий указ 1 мая подписал президент РФ Владимир Путин.