Ոստիկանները խափանեցին ՀՅԴ-ականների ակցիան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանց ձեռքին կան պաստառներ, որոնց վրա գրված են . «30 տարին ավերվեց գրչովդ». «Ուշքի արի, Շուշին դժգույն և դժբախտ չէր», «Նիկոլ. ազգային անվտանգության թիվ մեկ թշնամի» և այլն:
Ակցիայի մասնակիցներից մոեկը բարձրախոսով նշեց, որ իրենց բողոքն ուղղված է Նիկոլ Փաշինյանի կողմից Լիտվայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարությանը, թե վերջին 30 տարում Շուշիում ոչինչ չի կառուցվել:
Այդ ընթացքում բարձրախոսով տղային մոտեցան ոստիկանության աշխատակիցները և բերման ենթարկեցին նրան՝ ասելով, որ խաթարում է հասարակական կարգը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակցիայի կազմակերպիչների հետ կապ էին հաստատել ոստիկանությունից ու ասել, որ եթե ակցիայի ընթացքում օգտագործվի բարձրախոս (ռուպռ)՝ մասնակիցներին բերման կենթարկեն։
Ակցիայի մասնակիցներից մեը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք եկել էին միայն իրենց ձայնը բարձրացնելու, հայտնելու, որ այս 30 տարում Շուշիում բազմաթիվ շենքեր են կառուցվել, ոչ շշեր էին նետելու կառավարության կողմը, ոչ հայհոյելու են, սակայն բարձրախոսով խոսելու համար իրենց ընկերոջը բերման ենթարկեցին:
Հատկանշական է, որ կարմիրբերետավորները հենց լրագրողներին հարցազրույց տալու պահին բերման ենթարկեցին ՀՅԴ-ական երիտասարդին՝ թույլ չտալով ավարտել խոսքը: Նա բարձրախոսով չէր, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-01 13:09
Статья бывшего министра иностранных дел Армении Вардана Осканяна:
-
2025-05-01 12:58
ЕАЭС готов к продолжению работы над созданием зоны свободной торговли с Египтом, но ждет встречных шагов от Каира. Об этом заявил РИА Новости директор 1-го департамента стран СНГ МИД РФ Микаэл Агасандян.
-
2025-05-01 12:56
Исполняющий обязанности президента Южной Кореи премьер-министр Хан Док Су ушел в отставку. Об этом сообщило агентство Yonhap.
-
2025-05-01 12:54
Процедуру вотума недоверия депутаты Национального собрания не инициировали, несмотря на широкую общественную поддержку на улицах.