Հաագայի դատարանում Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու պահանջի քննության օրերը հայտնի են
Հայաստանի կողմից առաջին անգամ է հայցադիմում ներկայացվում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, News.am-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով այս գործով ՄԱԿ-ի դատարանում ներկայացնելու է Հայաստանի շահերը:
Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջի հարցով լսումները ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում տեղի կունենան հոկտեմբերի 14-15-ին. Հայաստանը խնդրում է դատարանին Ադրբեջանի դեմ կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը, ռազմավարի պուրակի փակումը:
Ըստ նրա՝ այդ հայցադիմումը Հայաստանի կողմից կատարված աննախադեպ քայլ է։
Կիրակոսյանն ասաց, որ հրատապ միջոցի քննության փուլին հաջորդելու է բուն հայցի քննության փուլը. «Բուն գործի քննությունը կտևի տարիներ, բայց ակնկալիք կա, որ հրատապ միջոցներ կիրառելու հարցով որոշումը կկայացվի 1-1.5 ամսում»:
Ըստ Եղիշե Կիրկոսյանի՝ ներկայացված ապացույցները համոզիչ են։
«Միայն այն հանգամանքը, որ մենք արդեն ունենք միջազգային իրավական պրոցես ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում, որտեղ Հայաստանը շատ հստակ ներկայացնում է իր պահանջներն ու իրավական հիմնավորումները, կարծում եմ, ինքնին ունենալու է բավականին էական ազդեցություն՝ միջազգային հանրային կարծիքի ձևավորման, ճիշտ միջազգային հանրային մթնոլորտի վրա»,-ասաց նա:
Կիրակոսյանն ասաց, որ ներկայացված հայցադիմումում առկա ապացույցներն ու պահանջները լայնածավալ են և վերաբերում են կոնվենցիայի կոպտագույն խախտումների.
«Այդ նպատակով էլ Հայաստանը, բացի հիմնական հայցից, նաև ներկայացրել է պահանջ՝ կիրառելու հրատապ կամ պայմանական միջոցներ: Դրա վերաբերյալ լսումները նախատեսված են հոկտեմբերի 14-ին և 15-ին, որին մասնակցելու համար կազմավորել է խումբ, որում ներառված են նաև միջազգային հայտնի փորձագետներ, որոնք օգնելու են ներկայացնել Հայաստանի շահերը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.