ՌԴ առևտրային ներկայացուցիչ. ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 12 տոկոսով
2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն արդեն գերազանցել է 1.5 մլրդ դոլարը՝ աճելով մոտ 12 տոկոսով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ): Այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն:
«Ռուսական ընկերությունների բազմաոլորտային գործարար առաքելությունը Հայաստան, որը տեղի կունենա հոկտեմբերի 18-ից 20-ը, նոր լիցք կհաղորդի երկրների միջև տնտեսական հարաբերություններին:
Գործարար առաքելությունը շատ դիվերսիֆիկացված է` ագրոարդյունաբերական համալիր, մեքենաշինություն, դեղագործություն, բժշկություն, ՏՏ և այլն: Կմասնակցի մոտ 30 ընկերություն: Հայկական շուկան ավանդաբար գրավիչ է Ռուսաստանի համար»,- հավելեց նա:
Դոնչենկոն հայտնել է, որ Հայաստանի հետ առևտրային հարաբերություններ ունի Ռուսաստանի մոտ 70 մարզ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.