Հայաստանը 3 մլն դոլար դրամաշնորհ կստանա Covid-19–ի դեմ պայքարելու համար
Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին 3 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի Covid-19–ի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց բանկի ՀՀ–ի ու Եվրասիական զարգացման բանկի միջև «համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։
Դրամաշնորհը հաստատվելու պարագայում հատկացվելու է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից` «Հայաստանի Հանրապետությունում Covid-19 համավարակին պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսից առաջացող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» ծրագրի շրջանակրում։
Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է 16․09․2021թ․–ին։
ՀՀ կառավարությունն արդեն նախատեսել է 3 մլն դոլարով վերազինել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) Արարատի և Արմավիրի մարզերային մասնաճյուղերը։
Հարկ է նշել, որ ՀՎԿԱԿ-ի մարզային տասը մասնաճյուղից հինգը (Շիրակ, Լոռի, Սյունիք, Գեղարքունիք, Տավուշ) արդեն իսկ վերակառուցվել/կառուցվել և հագեցվել են լաբորատոր սարքավորումներով, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 18:51
Количество вышедших на митинг в защиту Самвела Карапетяна – вопрос не главный. Для народа, который устал верить политикам и был сто раз обманут лжеоппозиционерами, людей вышло немало.
-
2025-07-07 18:46
Ходатайства о лишении иммунитета могут быть поданы и против других депутатов парламента Армении. Об этом заявила в законодательном органе генеральный прокурор Анна Вардапетян.
-
2025-07-07 18:44
В Минтрансе России еще одна смерть.
-
2025-07-07 18:42
Архиепископ Микаэл Аджапахян через свою команду адвокатов ответил на утренний пост Пашиняна.