Ռուս խաղաղապահներն ու բարերարները 1,2 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախին
Ռուս խաղաղապահները և Ռուսաստանի ու Հայաստանի բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչները մարդասիրական ակցիա են իրականացրել Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է News.am-ը։
Ըստ հաղորդագրության` Գառնիկ Ավանեսյանի անվան դպրոցում 1,2 տոննա մարդասիրական բեռ են փոխանցել կարիքավոր ընտանիքների համար: «Այսօր Ասկերանի շրջանի Խրամորթ բնակավայրում «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ իրականացվում է մարդասիրական ակցիա։
«Օգնություն է տրամադրվելու ավելի քան 320 ընտանիքի, առաջին հերթին մենք դպրոցական պարագաներ ենք հանձնում Խրամորթ բնակավայրի աշակերտների և նախադպրոցական տարիքի երեխաների համար»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին: Նրա խոսքով` հետագայում մարդասիրական օգնություն կփոխանցվի նաև բազմազավակ ընտանիքներին, կտրամադրվեն վառարաններ, հագուստ, կոշիկ, առաջին անհրաժեշտության իրեր, ակցիայի ընթացքում կհանձնվեն նաև երկու դիզելային գեներատորներ, մեկը` դպրոցի համար, երկրորդը՝ Խրամորթի վարչակազմի:
Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները աշնանային և ձմեռային մանկական հագուստ, կոշիկներ, դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ են փոխանցել։
«Շնորհակալություն այս ամենի համար։ Ճիշտն ասած, պատերազմից հետո մեր երեխաների դեմքին ժպիտ չէի տեսել, իսկ հիմա ես լավ տրամադրություն ունեմ։ Տեսա, թե ինչպես են նրանք ժպտում և ուրախանում։ Այն, ինչ դուք եք արել, միշտ կմնա մեր հիշողության մեջ»,-ասել է Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 2020թ. նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 12:15
В селе Киранц установлены столбы, рядом с ними стоят пограничники, они вооружены и в масках.
-
2024-05-20 12:12
В Армении пытаются оценить возможные сценарии развития внутриполитической ситуации в Иране на фоне трагической гибели иранского президента Эбрахима Раиси. Иранист Жанна Варданян пишет в своем телеграмм-канале:
-
2024-05-20 11:11
Центральный банк Республики Армения вводит в обращение золотую памятную монету «100-летие со дня рождения Шарля Азнавура».
-
2024-05-20 11:08
Тела погибших при крушении вертолета президента Ирана перевезены в Тебриз, сообщает Иранское общество Красного Полумесяца. В организации заявили о прекращении поисковых работ на месте катастрофы.