«Աժդանակ» ընկերության գործունեությունը դադարեցվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Շուրջ երկու տարի շարունակվող, բազմաթիվ ստուգումները ամենատարբեր ճնշումներով, այսօր հանգեցրեցին «ԱԺԴԱՆԱԿ» ՍՊ ընկերության գործունեության դադարեցմանը և այսօրվանից ընկերությունից սնվող 1500 մարդ կմնա առանց կայուն եկամուտի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, հայտարարություն է տարածել ընկերությունը։
«Առավոտյան Կապանի ոստիկանության բաժնի աշխատակիցները ժամանեցին ընկերություն և ներկայացրեցին քննիչի պահանջ, որով ընկերության ամբողջ շահագործվող տեխնիկական միջոցները պետք է տեղափոխվեն Կապանի ոստիկանության տարածք փորձաքննության։
Խնդիրը զարգացել է մոտ երկու ամիս առաջ, երբ ընկերության երկու բեռնատար ավտոմեքենաներ անօրինական կերպով տեղափոխվեցին Կապանի ոստիկանության տարածք փորձաքննության և արդեն երկու ամիս է այդ ամենի արդյունքում ընկերությանը հասցվել է էական նշանակության ամենատարբեր վնասներ։
Այսքանից հետո, Կապանի ոստիկանության աշխատակիցները, ՔԿ Կապանի բաժնի քննիչի որոշումով` այսօր առավոտյան ժամանել են ընկերություն և պահանջել, որպեսզի ընկերության ողջ շահագործվող տեխնիկական միջոցները նույնպես պետք է տեղափոխվեն Կապանի ոստիկանության տարածք` փորձաքննության, ինչը անօրինական է, անտրամաբանական և անընդունելի ։
Այս ամենի արդյունքում ընկերությունը ստիպված է դադարեցնել իր գործունեությունը։
Եթե այս անօրինական գործողություններին վերջ չդրվի, ապա ընկերության ողջ աշխատակազմը` միահամուռ և կազմ ու պատրաստ վաղվանից դիմելու է բողոքի և անհնազանդության ամենատարբեր միջոցների` ընդհուպ ճանապարհների շրջափակմամբ»,- նշվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.