Տասնյակ երկրներ միացել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի՝ մեթանի արտանետումները 30%-ով կրճատելու պարտավորությանը
Տասնյակ երկրներ միացել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի՝ մեթանի արտանետումներն այս տասնամյակում 30%-ով կրճատելու պարտավորությանը, հաղորդում է AFP-ը։ Նախաձեռնությունը, որը փորձագետների կարծիքով կարող է հզոր կարճաժամկետ ազդեցություն ունենալ գլոբալ տաքացման վրա, հաջորդել է հայտարարությանը, որով ավելի քան 100 երկրներ համաձայնել են դադարեցնել անտառահատումները մինչև 2030 թվականը:
«Ամենակարևոր բաներից մեկը, որ մենք կարող ենք անել 2030-ին, ջերմաստիճանը 1,5 ° C-ում պահելու համար, մեթանի արտանետումները հնարավորինս արագ նվազեցնելն է»,-ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ նկատի ունենալով 2015 թվականի Փարիզի համաձայնագիրը: Նա խոստումը, որն այժմ ստորագրվել է ավելի քան 80 երկրների կողմից, անվանել է «խաղի կանոնները փոխող խոստում», որն ընդգրկում է այն երկրները, որոնց բաժին է ընկնում աշխարհի մեթանի արտանետումների մոտ կեսը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ մեթանի արտանետումների կրճատումը «անմիջապես կդանդաղեցնի կլիմայի փոփոխությունը»։ «Մենք չենք կարող սպասել մինչև 2050 թ., մենք պետք է արագ կրճատենք արտանետումները»,-ասել է նա։
Անցած ամիս ՄԱԿ-ը հայտարարել է, որ մեթանի համաշխարհային արտանետումները կարող են կրճատվել 20 տոկոսով՝ քիչ ծախսերով կամ առանց ծախսերի՝ օգտագործելով գոյություն ունեցող մեթոդները կամ տեխնոլոգիաները, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 08:14
Весь ближневосточный "сыр-бор" вокруг иранской ядерной программы преследует всего лишь одну цель – не дать кому-либо возможности противостоять западной гегемонии в регионе, отмечает колумнист Sputnik Армения Арман АБОВЯН.
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении