Последние новости

Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի մի մասի օկուպացման օրվա առիթով քրեականները կազատվեն բանտից

Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի մի մասի օկուպացման օրվա առիթով քրեականներին կազատեն բանտից։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ համաներման նախաձեռնությունը այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևինն է։

Ենթադրվում է, որ համաներումը կլինի ամենամասշտաբայինը քաղաքացիների և քրեակատարողական հաստատությունների թվաքանակով, որոնց այն կվերաբերի։

Համաներումը վերաբերելու է ավելի քան 16 հազար մարդու։ Նրանցից ավելի քան երեք հազար քաղաքացի, որոնք պատիժ են կրում ազատազրկման վայրերում, ազատ կարձակվի։ Նախատեսվում է նաև, որ մոտ երեք հազար մարդ ազատ կարձակվի պատժի չկրած մասից, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ