Последние новости

ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՑ ԱՆՑԵԼ Է ՄԵԿ ՏԱՐԻ. ՌԵԺԻՄԸ ՏԱՊԱԼՄԱՆ ԵԶՐԻ՞Ն Է

Կապիտուլյացիային գումարվեց օկուպացիան

Կապիտուլյացիայի խայտառակ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց իշխանությունը դեռ չի լուծել ոչ մի խնդիր և չի կատարել ոչ մի խոստում։

Պաշտպանության նախարարության բունկերից դուրս գալուն պես՝ Փաշինյանը 6 ամիս խնդրեց 44-օրյա պատերազմի հետևանքների վերացման «ճանապարհային քարտեզն» իրականացնելու համար, սակայն դրա կետերից ոչ մեկը չկատարեց: 5 հազար կյանքի կորստի և Արցախի տարածքի 75%-ի հանձնման հետևանքով առաջացած ճգնաժամը 12 ամսում ծայրահեղ կետի է հասել պետական կյանքի բոլոր ոլորտներում։ 2020թ. նոյեմբերի 9-ից իշխանությունն ուժգնացրել է ոստիկանական տեռորն ու բռնաճնշումները ընդդիմության նկատմամբ, երկրում ավելացել է քաղբանտարկյալների թիվը, իսկ մայիսի 12-ին ռեժիմի պարագլխի լուռ թողտվությամբ կապիտուլյացիային գումարվեց նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարածքների օկուպացիան։

Իշխանությունը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և բարձրաստիճան այլ անձանց շուրթերով խոստանում էր լուծել խնդիրը բանակցությունների միջոցով, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդես էր գալիս ՀՀ պետական սահմանը խախտելու համար պատժի մասին փուչ (ինչպես պարզվեց) հայտարարությամբ, մինչդեռ անցած ամիսների ընթացքում զավթիչները է՛լ ավելի խորացան երկրի տարածքում։ Հայկական դիրքերը ենթարկվում են պարբերական գնդակոծությունների, իսկ ռեժիմը ցուցաբերում է խնդիրը լուծելու բացարձակ անկարողություն՝ խոչընդոտելով բռնազավթված տարածքներում մարդու իրավունքների խախտումների վրա միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի փորձերին։ Ռեժիմի քարոզչամեքենան վախեցնում է ժողովրդին նոր պատերազմի սպառնալիքով, զարհուրիկների ենթատեքստում զավթիչների ներկայության հետ համակերպվելու կոչն է…

12 ամիսների արդյունքները հանգեցնում են հայկական երկու պետությունների անվտանգությունն ապահովելու իշխող վերնախավի անկարողության մասին եզրակացության։ Իշխանական քարոզչամեքենան բացահայտ խոսում է այն մասին, որ Հայաստանը չի կարող Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը լինել, և որ Հայաստանի ապագան որևէ կերպ կախված չէ հայկական երկրորդ հանրապետության քաղաքացիների ինքնորոշման իրավունքի իրացումից։ Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցի շուրջ բանակցելու վարչապետ կոչեցյալի անկարողության մասին խոսում են ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչները. բանակցությունների հետ կապված մտահոգություն է արտահայտել գրեթե ողջ հասարակական մասնահատվածը։

Լուրջ մտավախություններ կան, որ եթե առաջիկա բանակցություններում հայկական կողմի շահերը ներկայացնի Փաշինյանը, ապա Արցախի ապագան կարող է սահմանափակվել, օրինակ, Ադրբեջանի կազմում մշակութային ինքնավարության կարգավիճակով։

Իշխանության բացարձակ մենաշնորհ

Հիմնավոր կասկածներ կան նոր փաստաթղթեր ստորագրելու Փաշինյանի պատրաստակամության վերաբերյալ, որոնք կարող են աղետալի հետևանքներ ունենալ՝ Հայաստանի սուբյեկտայնության և ինքնիշխանության կորստի տեսքով, ընդհուպ մինչև թուրքական վիլայեթի կամ ռուսական գուբեռնիայի վերածում:

2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման տարելիցը Հայաստանն ու Արցախը դիմավորում են բացարձակ անորոշության վիճակում: Իրեն 44-օրյա պատերազմում կրած պարտության «թիվ 1 պատասխանատու» ճանաչելուց հետո՝ Փաշինյանը խորհրդարանի լիագումար նիստերի ամբիոնից բազմիցս հակադարձել է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների արտահայտություններին, վրա տալով, թե՝ «Կապիտուլյանտը դո՛ւք եք», «Էդ դո՛ւք եք հանձնել տարածքները»։

Մեկ տարվա ընթացքում Հայաստանում ստեղծվել է իշխանության նկատմամբ մեկ մարդու և մեկ կուսակցության բացարձակ մենաշնորհ։ Հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ընդդիմադիր ուժերի կողմից վիճարկվեցին ՍԴ-ում՝ հիմնվելով գործադիր իշխանության ղեկավարի կողմից կոպտագույն խախտումների անհերքելի ապացույցների վրա։ Հրաժարականից հետո, որն ընդունվեց նախագահի և խորհրդարանի կողմից, Փաշինյանը ողջ ծավալով յուրացրեց վարչապետի բոլոր լիազորությունները խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակահատվածում, սակայն հակաօրինական մանիպուլյացիաներից հետո նորացված ՍԴ-ն անտեսեց ընդդիմության, մասնավորապես՝ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացրած փաստարկները։

Նա անհերքելի ապացույցներ հնչեցրեց, որ իշխող կուսակցությունը ընտրությունների արդյունքներով չէր հաղթահարի անցողիկ շեմը, եթե Փաշինյանն իր հրաժարականից հետո չյուրացներ իշխանությունը։ Հարությունյանը վկայակոչեց այն փաստը, որ Սերժ Սարգսյանը հրաժարականից հետո չի ղեկավարել կառավարությունը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններ։

Ներկայումս Սահմանադրության կոպտագույն խախտումներով ընթանում են համայնքների ավագանու ընտրությունները։ Իշխանությունը խախտել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրովիության սահմանադրական սկզբունքը՝ գործարկելով համայնքների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների ինստիտուտը։ Փաշինյանն ու մարզպետներն իրենց ներկայացուցիչներին են նշանակել պաշտոնակատարի կարգավիճակով, որպեսզի նրանք հող նախապատրաստեն տեղական ինքնակառավարման մարմինների ամբողջական անցման համար իշխող կուսակցության վերահսկողության տակ։ Համայնքների խոշորացումը լիովին ենթարկված է այդ քաղաքական խնդրին։

Չնայած տեղական իշխանության այն ներկայացուցիչների նկատմամբ բռնաճնշումներին, որոնք արտահերթ խորհրդարանական ընտրություններում սատարել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքներին, Գյումրի, Գորիս և Մեղրի խոշոր համայնքներում ընտրողների մեծամասնությունը հոկտեմբերի 17-ի ընտրություններում չի քվեարկել իշխող կուսակցության օգտին: Այս ընտրությունները վերջնականապես հողմացրիվ արեցին առասպելը հունիսի 20-ի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» լիակատար և անվերապահ հաղթանակի մասին, կասկածի տակ դրեցին խորհրդարանի լեգիտիմությունը և հիմք ծառայեցին դիմադրության բազմաթիվ օջախներ ձևավորելու համար՝ ընդդեմ ռեժիմի քաղաքականության։

Հատկանիշների հանրագումարով՝ նախկինում երբեք Հայաստանում չի ձևավորվել ոստիկանական կամայականության, պետական ապարատի անգործունակության, քրեական հետապնդումների քողի տակ իրականացվող քաղաքական բռնաճնշումների, խոսքի և ԶԼՄ-ների ազատության վրա հարձակումների այսչափ հստակ պատկեր։ Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին դուրս են բերում լիագումար նիստերի դահլիճից և քարշ տալով հեռացնում խորհրդարանի ամբիոնից, ոստիկանությունը ցրում է բողոքի ակցիաները ուժի ակնհայտ չարաշահումով, բռնության աստիճանը հասարակության մեջ անցել է ամեն չափ ու սահման, իշխանությունների կողմից արմատավորվող անհանդուրժողականության և բռնության մթնոլորտը հանգեցրել է հանցավորության աննախադեպ աճի։

Կապիտուլյացիայի խայտառակ հայտարարության ստորագրումից հետո ռեժիմի քարոզչամեքենան շարունակում է բաժանել ժողովրդին սևերի ու սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների, նախկինների ու ներկաների։ Ակնհայտ է ժողովրդի պառակտման նպատակաուղղված արմատավորվող քաղաքականությունը. այդպիսի ժողովրդին ավելի հեշտ է կառավարել, քանզի նա ի վիճակի չէ համախմբվել միասնական նպատակի շուրջ, պաշտպան կանգնել պետությանն ու ազգային շահերին։

Դիմադրությունն անխուսափելիորեն կհանգեցնի ռեժիմի տապալման

Չնայած դիմադրության օջախների անխնա ճնշմանը, ռեժիմն արդեն տապալման եզրին է։ Ժողովուրդը գիտակցել է, որ մեկ տարվա ընթացքում Փաշինյանին հաջողվել է կատարել միայն մեկ խնդիր. նա ավարտին է հասցրել իշխանության փոխակերպումը բռնապետական ռեժիմի, որը համակված է 44-օրյա պատերազմում կրած պարտության մեղքը նախկին իշխանության վրա բարդելու գերխնդրի իրականացման մոլուցքով։

Փորձելով խորհրդարանական ընդդիմության վրա փակցնել «ռևանշիստներ» պիտակը, կապիտուլյանտը ձգտում է սաղմնային վիճակում խեղդել դիմադրության շարժումը, սակայն ոչ մի բռնությամբ դա հնարավոր չէ անել, դիմադրությունը անխուսափելիորեն կհանգեցնի ռեժիմի տապալման:

Իշխանությունը ձախողել է պատվաստումները, երկրում ամեն օր հողին են հանձնում տասնյակ մարդկանց։ Առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճի այսպիսի տեմպեր Հայաստանում չեն եղել երբեք։ Օրըստօրե ավելանում է աղքատների թիվը, իսկ սոցիալական կարիքների համար 2022 թ. բյուջեի նախագծով ծրագրված հատկացումներին նայելիս՝ մարդիկ հիշում են, թե ինչպես համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ամենաթեժ պահին նախագահ Սերժ Սարգսյանի կառավարությունը չկրճատեց սոցիալական ոչ մի ծրագիր...

Բռնապետի ռեժիմին ցուցաբերվող դիմադրությունը թափ է հավաքելու, չնայած ոստիկանական կամայականություններին ու բռնությանը։ Կա քաղաքական գործընթացների զարգացման տրամաբանություն, կա հասարակության ինքնապահպանման բնազդ, կան ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի օրենքներ, և որևէ բռնությամբ չի հաջողվի ճնշել դիմադրության շարժումը. հայկական բռնապետության ամրության պաշարը դրա համար չափազանց սահմանափակ է

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОППОЗИЦИЯ ОБЯЗАНА ВОСПОЛЬЗОВАТЬСЯ ВЕСОМЫМ ШАНСОМ!
      2024-04-27 11:24

      История всегда повторяется в виде фарса: когда под Пашиняном закачался стул после подписания 3-стороннего заявления 9 ноября 2020 г., то он выступил с проектом экономического развития, на реализацию которого попросил у народа 6 месяцев. Потом о проекте все забыли. На днях, поняв, что под ним опять зашатался стул, Пашинян объявил, что он и ГД "положили на стол реальную карту Армении на  ближайшие десятилетия", дескать, сегодня решается не вопрос отдельных деревень, а вопрос будущих десятилетий.  Этот фарс  никак не повлиял на уличную борьбу, которая набирает обороты…

    • "ЖЕРТВОПРИНОШЕНИЕ" ВО ИМЯ ДЕМОКРАТИИ?
      2024-04-27 10:42

      Среди "избранных" монологов Пашиняна до последнего времени лидировало обращение к народу в FB о том, что он (Никол) владеет навыками верховного главнокомандующего, и пусть никто не  сомневается в этом.  Обращение  было озвучено сразу после начала 44-дневной войны. На 2-м месте был монолог о том, что "пришло время мести со стороны народа", озвученный сразу после подписания 3-стороннего заявления 9 ноября 2020 г. Пашинян заговорил о мести, как только пришло известие о жестоком избиении в то время спикера парламента Арарата Мирзояна.

    • МИТИНГ ПО СЛУЧАЮ ДНЯ ГРАЖДАНИНА НА 27 АПРЕЛЯ НЕ ЗАПЛАНИРОВАН!
      2024-04-26 10:17

      После того, как весной 2018 г. массы поддержали антиконституционный захват власти под вывеской "революции любви и согласия", Пашинян и его команда стали общаться с народом на языке дешевых манипуляций. Самый свежий образчик - насаждение тезиса, дескать, благодаря стараниям Пашиняна, в Тавуше азербайджанцам будут сданы не 4, а 2,5 деревни. Расчет сделан на то, что жители приграничного марза придут в неописуемый восторг, возрадуются и прославят Никола! Верхушка режима делает ставку на массовую деградацию…

    • ВЕРХУШКА РЕЖИМА МЕЧЕТСЯ В АГОНИИ, ВСЯ НАДЕЖДА НА БАНДЫ
      2024-04-25 10:15

      Судья Жора Чичоян, выдавший санкцию на домашний арест и залог в 7 млн драмов для участника 44-дневной войны Самвела Варданяна, в свое время  выдал санкцию на арест матери погибшего героя Гаянэ Мартиросян. Режим, напомню,  обвинил ее в попытке похищения сына Пашиняна Ашота. Чичоян стал судьей 22 сентября 2022 г., а до этого был прокурором. Он приобрел известность, когда президент РА представил возражения в Высший судебный совет по поводу его назначения, но в ВСС позицию президента игнорировали. Дело в том, что за Жору вступились отец - прокурор Ширака Армен Чичоян и брат отца - судья ВСС Сергей Чичоян.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆՈ՛ՒՄ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
      2022-02-19 09:01

      Դադարը մոտենում է ավարտի՞ն Գեղարքունիքում իրենց դիրքերի գնդակոծման մասին ադրբեջանցիների ապատեղեկատվությունը չի կարելի գնահատել այլ կերպ, քան սադրանք և նախապատրաստություն նոր պատերազմի: Քաղաքագետներն արդեն նշում են ժամկետը. վաղ գարնանը։ Բացառված չէ, որ սողացող բռնազավթմանը փոխարինելու գան դիրքային մարտերը, որոնք կոչված են արագացնել խաղաղ պայմանագրի ստորագրումը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումով…

    • ՌԵԺԻՄԸ ՀԱՏԵԼ Է «ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԸ». ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ
      2021-11-04 20:31

      «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին...» ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածն ասում է. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»: Դա նշանակում է, որ պատգամավորի նկատմամբ ցանկացած ֆիզիկական ոտնձգություն Հիմնական օրենքի բացահայտ խախտում է։

    • ՊԱՅՔԱՐ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ, ԹԵ՞ ԻՄԻՏԱՑԻԱ ԱՐՏԱՔԻՆ ՏՊԱՎՈՐՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
      2021-10-13 08:54

      «Աբսոլյուտիզմը» կարագացնի միջկուսակցական բանակցությունները Երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ իշխանափոխության գործընթացը հաջողությամբ կպսակվի, եթե պայքարն ուղղված լինի այս իշխանությանը հեռացնելուն, այլ ոչ թե իշխանության գալուն, մնում է քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում։ Իրավիճակը պահանջում է արտակարգ մոտեցումներ, միայն այդ դեպքում փողոցային պայքարի նոր ալիքը կհասնի նպատակին և հաջողությամբ կպսակվի։ Հունիսի 20-ի ընտրություններից հետո հասունացել է միասնական նպատակի շուրջ իրական ընդդիմությանը միավորելու կոնկրետ քայլերի անհրաժեշտություն։

    • ԵՐԲ ՏԱՊԱԼԵԼ ՆԻԿՈԼԻՆ
      2021-03-29 19:07

      Տարօրինակ բանավեճ է ծավալվել վերջին ժամանակներս ընդդիմության շարքերում. տապալել Նիկոլին նախքան ընտրությունները, թե՞ մասնակցել ընտրություններին։ Ի՞նչ կա այդտեղ վիճելու։ Իհարկե, իրավացի է Վազգեն Մանուկյանը, և ոչ միայն Վազգեն Մանուկյանը. պետք է տապալել նախքան ընտրությունները, հետո դադար տալ և մեկ տարի հետո ընտրություններ անցկացնել։ Ո՞վ է վիճում: