Բայդենը երկարացրել է Իրանի նկատմամբ 1979 թվականին սահմանված պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է ընդունել ևս մեկ տարով երկարեցնել Իրանի նկատմամբ այսպես կոչված արտակարգ դրության ռեժիմը, որը միակողմանի պատժամիջոցներ Է նախատեսում այդ երկրի դեմ: Այս մասին հետևում է ԱՄՆ-ի առաջնորդի հայտարարությունից, փոխանցում է ТАСС-ը։
Բայդենն ընդգծել է, որ «Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները դեռ չեն կարգավորվել», իսկ «1981 թվականի հունվարի 19-ի երկկողմ համաձայնագրերի կատարման գործընթացը շարունակվում է»: Խոսքը ԱՄՆ-ի և Իրանի միջև, այսպես կոչված, Ալժիրյան համաձայնագրերի մասին է, որոնք հանգեցրել են ամերիկացի դիվանագետների ազատ արձակմանը, որոնք ավելի քան մեկ տարի Թեհրանում որպես պատանդ են եղել 1979 թվականի հեղափոխությունից հետո: Այդ փաստաթղթերում, մասնավորապես, ամրագրված է երկրների՝ միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը։
1979 թվականի նոյեմբերի 14-ին ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը ստորագրել է թիվ 12170 հրամանագիրը՝ ի պատասխան Թեհրանում ամերիկացիների պատանդառման: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությանը կարգադրություն է տրվել արգելափակել Միացյալ Նահանգներում բոլոր պաշտոնական իրանական ավուարները, այդ թվում ՝ ամերիկյան բանկերում և դրանց արտասահմանյան մասնաճյուղերում և բաժանմունքներում հաշիվները: Փաստորեն դա նշանակում էր Իրանի դեմ առաջին պատժիչ տնտեսական միջոցների կիրառում, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.