Թաթոյան․ Ինչպե՞ս եք պատկերացնում Գորիս-Կապան ճանապարհով մարդկանց անվտանգ տեղաշարժը
Պետք է ոչ թե հայտարարություններով լեգիտիմացնել նրանց ներկայությունն ու արարքները, այլ աշխատանքներ տանել նրանց հեռացնելու ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արած այն հայտարարությանը, որ այսօրվանից ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածներում մաքսակետեր են տեղադրելու և սահմանային վերահսկողություն իրականացնելու, տեղեկացնում է News.am-ը:
«Հրապարակային անակնկալով հանդես եկած պաշտոնատար անձը, որպես ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար, պարտավոր է պարզաբանել, թե (առնվազն).
1. Ինչպե՞ս է պատկերացնում Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողության պայմաններում մարդկանց և ապրանքների ազատ ու անվտանգ տեղաշարժը.
2. Արդյոք գիտակցում է, որ այս գործառույթները ենթադրում են ՀՀ բնակիչների իրավունքների սահմանափակումներ ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից. մարդկանց ենթարկել տուգանքների, հարուցել քրեական գործեր, բերման ենթարկել ու ձերբակալել, ենթարկել խուզարկությունների և այլն.
3. Ինչպե՞ս են Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ [հարակից գյուղերի] բնակիչները կամ օտարերկացիները պաշտպանելու իրենց իրավունքները (օրինակ՝ ու՞մ և ի՞նչ ընթացակարգերով են դիմելու) և ինչպե՞ս է պատկերացնում ադրբեջանական օրենսդրության կիրառումը նրանց նկատմամբ.
4. Ինչպե՞ս է ապահովվելու իրավունքների խախտումներ թույլ տվող ադրբեջանական սահմանային ու մաքսային մարմինների պատասխանատվությունն ու պատիժը:
Հ.Գ. Իրականում, ադրբեջանական զինված ծառայողների, իրավապահ մարմինների ներկայութունն ու առավել ևս նրանց արարքները ՀՀ ճանապարհներին անօրինական են (զուրկ են իրավական հիմքերից) ի սկզբանե:
Պետք է ոչ թե հայտարարություններով լեգիտիմացնել նրանց ներկայությունն ու արարքները, այլ աշխատանքներ տանել նրանց հեռացնելու ուղղությամբ»,- նշել է Թաթոյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 09:08
Министр обороны РА Сурен Папикян провел частную беседу с министром обороны и поддержки Вооруженных сил ИРИ, бригадным генералом Азизом Насирзаде. Об этом сообщает пресс-служба Минобороны Армении.
-
2025-05-21 09:07
Землетрясение магнитудой 2,8 произошло в 16:30 на армяно-грузинской границе. Об этом сообщает Сейсмическая служба Армении.
-
2025-05-21 04:59
Отношения с Арменией имеют для Ирана стратегическое и даже жизненно важное значение. Об этом в беседе со Sputnik Армения заявил иранист, заведующий кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН, комментируя визит в Иран и встречи секретаря Совета безопасности Армении Армена Григоряна в Тегеране.
-
2025-05-20 19:38
Госсекретарь США Марко Рубио во время выступления в Сенате предупредил, что правительство Сирии во главе с президентом Ахмед аш-Шараа сталкивается с серьезными проблемами, сообщает Al Arabiya.