Մայր աթոռը կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում հոգևոր, կրոնական որևէ վտանգ չի տեսնում
Մայր աթոռը կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում հոգևոր, կրոնական որևէ վտանգ չի տեսնում։ Նման հայտարարություն է տարածել Մայր աթոռի տեղեկատվական համակարգը` հավելելով, որ Գերագույն հոգևոր խորհուրդը, քննարկելով Հայաստանում համավարակային իրավիճակը, ցավով է արձանագրել վարակվածության և դրանով պայմանավորված մահացության թվերի աճը։
«Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատեց Մայր աթոռի դիրքորոշումն առ այն, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հոգևոր վտանգ չի ներկայացնում։ Կարևորվեց, որ համավարակի ներկա պայմաններում անձնական ազատությունը խստորեն համադրվի հանրային պատասխանատվության հետ՝ չվտանգելու համար սեփական և այլոց կյանքերը»,–նշված է հայտարարության մեջ։
Միաժամանակ, հոգևոր խորհուրդը բարձր է գնահատել բժիշկների և բուժաշխատողների՝ մարդկային կյանքեր փրկելու նվիրյալ ծառայությանը։ Բացի այդ, անհրաժեշտ են համարում, որպեսզի առողջապահության ոլորտի պատկան մարմինները միջոցներ ձեռնարկեն պատվաստման օգտակարության և հետևանքների վերաբերյալ հակասական տեղեկությունների տարածումը կանխելու ուղղությամբ՝ համավարակի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նշենք, որ տարբեր լուրեր էին շրջանառվում, թե պատվաստվելը դեմ է կրոնական համոզմունքներին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.