ՄԻՊ․ Ադրբեջանը ՀՀ գյուղերի մեկուսացման քաղաքականություն է վարում
Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետի տեղադրման պատճառով զգալիորեն դժվարացել է կապը հատկապես Գորիս քաղաքի, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, ինչպես նաև մյուս քաղաքացիական բնակավայրերի միջև: Բացի այդ, էականորեն ծանրաբեռնվել է Սյունիքի Տաթև-Կապան ճանապարհը՝ խաթարելով մարդկանց և գործարար նպատակներով ապրանքների ազատ տեղաշարժը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։
«Ինձ համար ակնհայտ է, որ, իրականում, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն։ Նոյեմբերի 11-ից Սյունիքում առաջ են եկել մարդու, այդ թվում՝ համայնքների բնակիչների (երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ և այլն) իրավունքների ոտնահարումներ և, առհասարակ, հումանիտար լուրջ խնդիրներ»,–ասում է Թաթոյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նրա խոսքով` ադրբեջանական իշխանությունները հստակ գիտեն, որ մաքսային վերահսկողությունը առաջացնելու է քաղաքացիական բնակչության իրավունքների ոտնահարումներ և հումանիտար լուրջ խնդիրներ, այդ թվում՝ առաջ են գալու քաղաքացիական մի շարք բնակավայրերի մեկուսացման խնդիրներ: Ըստ Թաթոյանի` Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրերում առկա են սննդամթերքի (հաց և այլ պարենային ապրանքներ) ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական օգնության և սպասարկման արագ ու արդյունավետ հասանելիության սահմանափակումներ: Մարդիկ կանգնել են ընտանիքի եկամուտը վաստակելու (օրինակ՝ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի իրացման) խնդրի առաջ:
Մարդու իրավունքների պաշտպանը նշում է, որ իրական վիճակի մասին զեկույցները, փաստահավաք աշխատանքների արդյունքները պարբերաբար ուղարկում է միջազգային մարմինների, այդ թվում՝ անհատապես այդ մարմինների պաշտոնատար անձանց՝ ՄԱԿ, ԵԽ, ԵՄ, ԵԱՀԿ և այլն, ինչպես նաև ՀՀ մարմիններին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.
-
2025-07-07 18:51
Количество вышедших на митинг в защиту Самвела Карапетяна – вопрос не главный. Для народа, который устал верить политикам и был сто раз обманут лжеоппозиционерами, людей вышло немало.
-
2025-07-07 18:46
Ходатайства о лишении иммунитета могут быть поданы и против других депутатов парламента Армении. Об этом заявила в законодательном органе генеральный прокурор Анна Вардапетян.