Последние новости

Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. այս մասին հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Սուրեն Պապիկյանին նշանակել պաշտպանության նախարար», - ասված է հրամանագրում։

Պապիկանը 2021 թ. օգոստոսի 2-ին էր Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել փոխվարչապետի պաշտոնում, տեղեկացնում է Aysor.am։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվել է Արշակ Կարապետյանը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ