Մեսրոպ ՊԱՊԻԿՅԱՆ․ ԴՈՒ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԱՐԺԵՔ ՍՏԵՂԾԵԼ, ԴՈՒ ՄԻԱՅՆ ԿԱՐՈՂ ԵՍ ՔԱՈՍ ԾՆԵԼ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Պապիկյանը քննադատական խոսքեր է ուղղել իր նախկին ղեկավարին։
«Քո քաղաքական որոշումների կամ որոշումների բացակայության արդյունքում են, որ զինվորները բարոյազրկված են։ Քո հախուռն, անհեռատես, զգացմունքային մակերեսային քաղաքականության արդյունքում է ամեն ինչ գնում դեպի քաոս», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Մեսրոպ Պապիկյանն ընդգծել է՝ քաոսը հեղափոխություն անելու համար է լավ գործիք, բայց պետությունը քաոսով չես կարող կառավարել։
«Քո շուրջը միշտ եղել է քաոս, հետ նայիր կտեսնես՝ քաոսը ՊՆ-ում է, քաոսը ԱԱԾ-ում է, քաոսը ՊՎԾ-ում է, քաոսը ԱԺ-ում է, քաոսը նախարարություններում է, քաոս ավագանիներում է, քաոսը կուսակցությունում է, քաոսը ներքաղաքական դաշտում է, քաոսը քո կենսակերպն է։ Դու քաոս ես սփռում, ոչ թե կառավարում։ Ինչքան էլ նախարարներ փոխես, բան չի փոխվի, քո նշանակած նախարարները քո կրկնօրինակներն են, քո լայթ տեսակներն են։ Դու չես կարող արժեք ստեղծել, դու միայն կարող ես քաոս ծնել և սփռել», - գրել է Փաշինյանի նախկին խորհրդականը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.