Փաշինյանի թերթի տեղեկություններով փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 10 զոհ
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Սյունիքում փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 10 զոհ , կան նաև վիրավորներ, կորցրել ենք 2 մարտական դիրք:
Ավելի վաղ հայտնել էին, որ Hraparak.am–ի տեղեկություններով ադրբեջանցիներն այսօր՝ նոյեմբերի 16–ին, 6 հայ զինվորականի են գերեվարել։ Տեղեկությունը հաստատել են կայքի ՊՆ-ի աղբյուրները, սակայն պաշտոնական հաստատում ստանալ չի հաջողվել։ Պաշտպանության նախարարությունն առայժմ չի մեկնաբանում այս տեղեկությունը, մեր զանգերն անպատասխան են մնում։
6 զինծառայողի գերեվարման մասին է հայտնում նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Նշենք, որ ըստ «Հայկական ժամանակի» տեղեկությունների՝ փոխհրաձգությունը ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև ընթանում է Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար։
Ըստ կայքի՝ փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է հայկական զինված ուժերից լքել Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը, տեղեկացնում է News.am-ը:
Հիշեցնենք, որ այսօր պաշտպանության նախարարությունը այսօր կեսօրից հետո հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ադրբեջանական կողմը գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը:
ՀՀ ՊՆ–ն հաղորդում է, որ ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։
Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.