Փաշինյան․ Ընդհանուր առմամբ ծայրահեղ լարված դրություն է
Հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, սակայն ընդհանուր առմամբ շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Այս մասին Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ կառավարությունն ու հայ ժողովուրդը վճռական են տրամադրված, և մենք հնարավոր բոլոր միջոցներով պահպանելու ենք մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետականությունն ու անկախությունը։
Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք ընդգծել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, և նախկինում մեր արած բոլոր առաջարկություններն ուժի մեջ են»,– նշեց Փաշինյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նա ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.