Կոնստանտին Զատուլին․ Ադրբեջանը բազմիցս խախտել է ստատուս քվոն
Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանը բազմիցս խախտել է Հայաստանի հետ սահմանի ստատուս քվոն՝ օգտվելով այն հանգամանքից, որ պետությունների միջև սահմանը դեռ չի գծվել: Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի խոսքերը մեջբերել է «Մասկովսկի կոմսոմոլեց»-ը:
Նրա խոսքերով, դա արվում է, որպեսզի Երևանին դրդեն ստորագրել սահմանային պայմանագիր և դրանով ամբողջությամբ փակեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեման, տեղեկացնում է Panorama.am-ը։
«Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը ակնհայտորեն չի բխում Ռուսաստանի շահերից, բայց միևնույն ժամանակ Ռուսաստանը պահպանում է հույսն ու համբերությունը։ Մոսկվան չի հրաժարվում Բաքվին նման քայլերից դիվանագիտական միջոցներով հետ պահելու իր փորձերից։ Ցավոք, մինչ այժմ ոչինչ չի ստացվել, կրակոցները շարունակվում են, մարդիկ են զոհվում։ Եթե այսպես շարունակվի, ապա 1997թ-ի պայմանագրի գործարկման տհաճ նախադրյալ կծագի, ինչին Ռուսաստանը ամենևին էլ չի ձգտում։ Սակայն Ռուսաստանի համար մի կարևոր հարց է առաջանում, որ եթե նա ռազմաքաղաքական դաշինքի մեջ է Հայաստանի հետ, ապա դա նշանակում է՝ Մոսկվան պետք է կատարի իր պարտավորությունները»,- ասել է նա։
Զատուլինի խոսքով՝ Մոսկվայում պաշտպանություն գտնելու Երևանի ցանկությունը լիովին հասկանալի է։ Հասկանալի է նաև Մոսկվայի ցանկությունը՝ պահպանել միջնորդի կարգավիճակը։ Բայց վաղ թե ուշ գալու է ճշմարտության պահը, երբ անհրաժեշտ է կողմնորոշվել։ Մասնավորապես, անհրաժեշտ է որոշել Ադրբեջանի բնութագրերը և համապատասխան ճնշում գործադրել նրա վրա։ Առայժմ ես պատրաստ չեմ ասել՝ Ռուսաստանը սահմանային միջադեպը կդիտարկի՞ որպես casus belli, թե՞ կորոշի, որ ամեն ինչ կարելի է կարգավորել խաղաղ ճանապարհով։ Կարծում եմ՝ նա կձգտի վերջին տարբերակին»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 11:53
«Уже нет никаких сомнений, что в Армении уголовные дела при необходимости возбуждаются по прямому политическому указанию — теперь это происходит открыто, в том числе через страницу главы правительства в Facebook», - пишет учредитель фонда "Татоян", экс-омбудсмен Армении Арман Татоян.
-
2025-06-18 11:17
По сообщениям прессы, директор Службы национальной безопасности Армен Абазян был освобождён от занимаемой должности после того, как отказался выполнить требование Никола Пашиняна демонстративно задержать против бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-06-18 11:16
В США заявили о том, что в ближайшие два дня ситуация в конфликте с Ираном может стать критической. При этом не исключается возможность применения военной силы, если не будет дипломатических шагов. Об этом сообщил телеканал ABC.
-
2025-06-18 11:14
Глава группы компаний «Ташир» Самвел Карапетян находится в Следственном комитете Армении. Об этом сообщают источники Armenia Today со ссылкой на собственные источники.