Последние новости

Անդրանիկ Քոչարյան․ Այս պահի դրությամբ սահմանին վիճակը հանգիստ է

Այս պահի դրությամբ սամանի արևելյան հատվածում վիճակը հանգիստ է, Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Բայց սա չի նշանակում, որ այս հանգստությունը ամեն օր ուղեկցելու է մեզ, դրա համար մենք ամեն օր ջանք ու եռանդ պետք է դնենք կառավարության ծրագիրն իրականություն դարձնելու համար», - ասաց նա:

Քոչարյանի խոսքով` ամեն ինչ պետք է արվի, որ համազգեստով մարդը լինի հարգված:

«Դրա համար շատ ջանքեր են պետք, որովհետև մենք դա ինչ-որ պահից կորցրել ենք ու երեկ, երբ մեր բանակը կռվեց, դա շատ կարևոր էր, հետո ինչ կլինի` մեզանից բոլորից է կախված», - ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ երբ անվտանգային հարցերում ասվում է «մեր ու ձեր», նշանակում է՝ կիսում են երկիրը:

«Երբ ասում են ձեր իշխանությունը, ձեր իշխանության բանակ, էդ դեպքում, կներեք, սահմանի վրա կռվողը բոլորիս է պաշտպանում», - ասաց Քոչարյանը, տեղեկացնում է Aysor.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ