Զախարովան՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև պայմանագրի գործարկման հնարավորության մասին
Բաքվի և Երևանի ներկայացուցիչների հայտարարություններից պարզ է դառնում, որ կողմերը տրամագծորեն տարբեր գնահատականներ ունեն իրավիճակի վերաբերյալ և միմյանց մեղադրում են կատարվածի մեջ։ Ռուսաստանը կապի մեջ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ՝ իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է News.am-ը։
Նա հիշեցրել է, որ երեկ կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետի հետ, բացի այդ՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ, որոնց միջնորդական ջանքերի արդյունքում երեկ երեկոյան բախումները դադարեցվել են։
«Մենք շարունակում ենք համատեղ աշխատանքը՝ լարվածությունը թուլացնելու համար։ Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, կանխել նոր միջադեպերը և բոլոր վեճերը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Մենք պատրաստ ենք շարունակել աջակցությունը՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։ Վերջին իրադարձությունները հաստատում են սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկի և դրան հաջորդող սահմանագծման կարևորությունը:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, Զախարովան հիշեցրել է նրանց նոյեմբերի 15-ի հայտարարությունը. «Համանախագահները շարունակում են ակտիվ միջնորդական ջանքերը։ Եռյակն այժմ Վիեննայում է՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։ Մենք կրկին նշում ենք տարածաշրջան համանախագահների այցի կարևորությունը»։
Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև 1997 թվականի օգոստոսի 29-ի` Բարեկամության, համագործակցության և փոխօգնության համաձայնագրի, ինչպես նաև ՀԱՊԿ մեխանիզմների օգտագործման հնարավորությանը՝ Զախարովան նշել է, որ Մոսկվան լրջորեն է վերաբերվում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ պարտավորություններին։ «Երկկողմ գծով համապատասխան խորհրդակցություններ են անցկացվում։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա այնտեղ ուշադիր հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.