Последние новости

ՁԱԽՈՂՄԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ

Որպեսզի իրականանան Հայաստանի կառավարության մարգարեությունները ներգնա զբոսաշրջության վերաբերյալ, այս տարվա վերջին 3 ամիսներին երկիր պետք է այցելեն նույն քանակությամբ զբոսաշրջիկներ, որքան նախորդ 9 ամիսներին:

Դեռեվս տարեսկզբին էկոնոմիկայի նախարարը ցնցեց հանրությանը անցած տարվա համեմատ զբոսաշրջության 319% աճ ապահովելու խոստումով: Նա ապշեցրեց մարդկանց նաև կանխատեսման ոսկերչական ճշգրտությամբ (նկատենք, ոչ թե 300, նույնիսկ ոչ թե 320, այլ ուղիղ 319 տոկոս) և նման հեռանկարների բացարձակ հակասությամբ առողջ դատողությանը։ Դե, չի կարող երկիրը, որի նկատմամբ շարունակվում է իրականացվել ռազմական ագրեսիա, որի սահմանները մշտապես խախտվում են, որի անվտանգության համակարգը գործնականում փլուզված է, զբոսաշրջային մեծ հոսքեր հրապուրել։ Դա առնվազն տրամաբանական է։ Այդուհանդերձ նախարարն իրենն էր պնդում։

Ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 609 775 օտարերկրյա զբոսաշրջիկ։ Եթե նույնքան գերճշգրիտ լինենք, որքան նախարարն է, ապա կարձանագրենք, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում զբոսաշրջության աճը 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 188%։ Դա նույնիսկ չի մոտենում բաղձալի 319 նիշին։ Ներկայացնենք ևս մի քանի թվեր։ Նախարարի վարկածով՝ 2021 թվականի ընթացքում Հայաստան պետք է այցելի մոտ 1 միլիոն 200 հազար մարդ (սա է 319 տոկոս աճը)։ Իսկ դա նշանակում է, որ տվյալ ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ է, որ հոկտեմբերին, նոյեմբերին ու դեկտեմբերին երկիր այցելի մոտ 600 հազար զբոսաշրջիկ։ Այսինքն նույնքան, որքան նախորդ 9 ամիսների ընթացքում։ Ըստ էության, քերոբյանական հերթական հեքիաթն արդեն իսկ հերքված է իրականության կողմից։

Ասենք, ցանկացած հերքում ենթադրում է որոշակի պատասխանատվություն։ Տվյալ դեպքում Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության և անձամբ նախարարի, պատասխանատու է, մեղմ ասած, անիրատեսական կանխատեսման համար։ Մանավանդ որ դա պարզապես կանխատեսում չէ, այլ, ըստ էության, ծրագիր։ Չափազանց ուռճացված և արդեն ձախողված ծրագիր։ Այդ ձախողման գինը հարյուր միլիոնավոր դոլարներն են, որոնք չի ստացել երկրի ՀՆԱ-ն։ Այդ ձախողման գինը երկրի տնտեսության առանցքային ոլորտներից մեկին հասցված ահռելի վնասն է։ Այո, կանխատեսումներ անել և ծրագրեր կազմել պետք է: Բայց ոչ անրջել և այդ անուրջներին կապակցել զբոսաշրջային ողջ ենթակառուցվածքը։ Ի վերջո, հարյուրավոր հյուրանոցներ ու ռեստորաններ, ապավինելով Քերոբյանի ծրագիր-կանխատեսմանը, հայտնվեցին սնանկացման եզրին, կամ էլ սնանկացան։

2020-ի սկզբին Նիկոլ Փաշինյանը, թավիշի պտուղների համար հպարտության հերթական պոռթկումով, իր ֆեյսբուքյան էջում հաղորդեց հաջողության մասին: Նրա խոսքերով՝ 2019-ին երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը 2017-ի համեմատ աճել էր 26,7%-ով, իսկ 2018-ի համեմատ՝ 14,7%-ով, և որպեսզի ցուցանիշներն ավելի տպավորիչ լինեին, վարչապետը որոշել էր զուգահեռներ անցկացնել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որտեղ նույն աճը կազմել էր համապատասխանաբար 11,4% և 14%: Ասել է թե՝ տվյալ ուղղությամբ Հայաստանը գերազանցում է այդ երկրներին։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, որը շուտով, հավանաբար, ստիպված կլինի արդարացնել իր հերթական սխալ կանխատեսումը, թող մտաբերի Փաշինյանի այդ ֆեյսբուքյան գրառումը։ Կարելի է կրկին համեմատել Հայաստանը Ադրբեջանի հետ, որտեղ գրանցվել է զբոսաշրջային հոսքի անկում 25%-ով։ Այդ խորապատկերին մեր 188% աճը ահռելի հաջողություն է թվում, թեև իրականում ակներև է ձախողումը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ОБЕЩАНИЕ ПО ВТОРОМУ КРУГУ
    2025-07-16 11:28

    В рамках стратегии «Global Gateway» ожидается, что инвестиции ЕС в Армению достигнут 2,5 млрд евро, что будет способствовать инклюзивному росту и развитию связей, говорится в совместном заявлении по итогам трёхсторонней встречи премьер-министра РА Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Еврокомисси Урсулы фон дер Ляйен, передает АРКА.

  • А ЭФФЕКТИВНОСТЬ РАВНА НУЛЮ
    2025-07-11 09:48

    Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.

  • ВОЗВРАЩАЯСЬ К ИСХОДНОЙ ПОЗИЦИИ
    2025-07-10 09:33

    Внешняя торговля Армении бешеными темпами катится вниз. По данным статистического комитета в январе-мае внешний и взаимный торговый оборот сократился вдвое по сравнению с тем же периодом прошлого года. Если в 2024-м этот показатель достигал 15,5 миллиардов долларов, то в этом году снизился до 7,9 миллиардов.

  • РОСТ С УСКОРЕНИЕМ
    2025-07-07 10:03

    В Армении в июне 2025 года по сравнению с июнем 2024 года зарегистрирована инфляция в 3,9%, а за месяц – дефляция в 1,3%. Об этом свидетельствуют данные отчета Национального статистического комитета (НСК) Армении, передает АРКА. Согласно данным НСК, в июне 2025 года по сравнению с июнем 2024 года цены на продовольственные товары и безалкогольные напитки повысились на 6,2%.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ