Պուտինը Միշելին ասել է` ինչ հարցեր են քննարկվելու Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման ժամանակ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին հայտնել է, թե ինչ հարցեր են քննարկելու նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ, տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը` հավելելով, որ Պուտինն ու Միշելը հեռախոսազրույց են ունեցել:
«Շառլ Միշելի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հարցով 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Մասնավորապես, խաղաղ կյանքի հաստատման, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման մասին է Պուտինը խոսել»,–նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Ի դեպ, հենց այդ հարցերն են նախատեսվում քննարկել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր` Սոչիում կայանալիք հանդիպմանը սահմանազատման հարցը կքննարկվի։
Ի դեպ, Փաշինյանն ու Ալիևը նաև համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 19:49
Лидер Христианско-демократического союза (ХДС) Фридрих Мерц (Friedrich Merz) 6 мая был избран канцлером ФРГ со второй попытки. Как сообщает Арменпресс со ссылкой на Deutsche Welle, за его кандидатуру отдали свои голоса 325 депутатов бундестага из минимально необходимых 316.
-
2025-05-06 19:46
34-летняя жительница Котайкской области получила уведомление о явке в Следственный комитет за комментарий под статьей о премьер-министре Армении одного из СМИ.
-
2025-05-06 19:44
Четвертый раунд непрямых переговоров между Исламской Республикой Иран и Соединенными Штатами состоится в воскресенье в столице Омана, передает Mehr.
-
2025-05-06 19:41
Официальный представитель МИД России Мария Захарова отреагировала на вчерашние обвинения спикера парламента Армении Алена Симоняна в адрес Москвы по поводу якобы ведения гибридной войны и финансирования внутриполитических процессов в республике.