ԱԱԾ․ Արագածավանի ղեկավարն ապօրինի ընդերքօգտագործմամբ պետությանը պատճառել է խոշոր վնաս
ՀՀ ազգային անվտանգության մարմինները բացահայտել են պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու հերթական դեպքը, հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից։
ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցները պարզել են, որ Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքի ղեկավարը, տեղեկացված լինելով համայնքի վարչական տարածքում ապօրինի ընդերքօգտագործման, ապօրինի ձեռնարկատիրության դեպքի մասին, որևէ միջոց չի ձեռնարկել ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու, կասեցնելու համար։ Համայնքի ղեկավարը նաև հանցագործության դեպքը բացահայտելու, հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու համար միջոցներ չի ձեռնարկել։
Արագածավան համայնքի մի շարք բնակիչներ տևական ժամանակ`պաշտոնատար անձանց հովանավորչությամբ 2017 թվականից մինչև 2021 թվականի նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում համայնքի վարչական տարածքում, առանց ընդերքօգտագործման համապատասխան լիցենզիայի, ընդերքօգտագործման պայմանագրի և հողի գործառնական նշանակությունը փոխելու, իրականացրել են ընդերքի ապօրինի արդյունահանում։ Նրանց գործողությունների արդյունքում ապօրինի արդյունահանվել է շուրջ 754.000 կգ օբսիդիան տեսակի քարի հանքանյութ, ինչպես նաև իրականացված ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում պետությանը չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝156.424.708 ՀՀ դրամի տարբեր հարկեր և այլ պարտադիր վճարներ:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-29 14:01
Правительство Армении планирует провести оценку государственной недвижимости и установить для нее арендную плату. Соответствующие изменения в закон "О государственных некоммерческих организациях" были одобрены на заседании кабмина в четверг.
-
2025-05-29 13:55
Суд оправдал бывшего главу Государственной контроль службы Армении Давида Санасаряна.
-
2025-05-29 13:50
Сегодня, 29 мая, в НС состоится созванное «Гражданским договором» закрытое заседание, в котором примет участие министр обороны РА Сурен Папикян.
-
2025-05-29 13:45
Кадровым офицерам в Армении изменят систему выдачи квартир. Соответствующее решение было принято на заседании правительства в четверг.