«5165» շարժում․ Արցախը կարող է Ադրբեջանի մաս դառնալ
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Սոչիում կայացած հանդիպումն ու ընդունված եռակողմ հայտարարությունը խորացրեցին մտահոգությունները՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման վտանգավոր գործընթացի ու Արցախի հիմնախնդիրի կարգավորման հեռանկարների վերաբերյալ։
«5165» շարժումը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով, որ դեռ գաղտնի է պահվում այն, թե ինչ սկզբունքներով են տեղի ունենալու սահմանագծումն ու սահմանազատումը։ Շարժման ներկայացուցիչները թվարկել են իրենց կարծիքով առկա ռիսկերը։
«Ամենասարսափելի ռիսկն այն է, որ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման ՀՀ-ում ու նախկին ԼՂԻՄ-ին հարող շրջանում սահմանագծում ու սահմանազատում իրականացնելու և Հայաստանի սահմանից այն կողմ Ադրբեջան ճանաչելու պարագայում Արցախը դառնալու է Ադրբեջանի մաս»,- նշում են շարժման ներկայացուցիչները։
Նրանց դիտարկմամբ՝ մտահոգիչ է նաև, որ նոր եռակողմ հայտարարության մեջ անդրադարձ չկա ռազմագերիների, պատանդների, պահվող այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակմանը։
Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը վստահ է, որ Արցախի հարցում նոր բանակցողներ են անհրաժեշտ։ Պնդում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իշխանության մյուս ներկայացուցիչներն ունակ չեն պաշտպանելու Հայաստանի ազգային ու պետական շահերը։
«Նիկոլ Փաշինյանը բռնազավթել է ամբողջ իշխանություն, իշխանության և ոչ մի թև ունակ չէ կանխել այս վտանգավոր զարգացումները»,- շեշտում է Տոնոյանն ու հավելում, որ նրան իշխանությունից հեռացնելն օրախնդիր է։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ գործող իշխանություններին հեռացնելու օրակարգով «5165» շարժումը խորհրդակցություններ է սկսում նույն տեսակետն ունեցող բոլոր քաղաքական ուժերի, հասարակական միավորումների և անհատների հետ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.