Բողոքի ակցիա Երևանում` ի աջակցություն Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանում այսօր՝ նոյեմբերի 29-ին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել ի աջակցություն Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի: Նշենք, որ այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում ընթանում է Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը, որը մտել է դատաքննության փուլ:
Այսօր բողոքի ակցիա է տեղի ունենում նաև դատարանի Գորիսի նստավայրի մոտ:
Երևանում ընթացող ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. «Դիմադրեք, դատավորներ, մի վախեցեք», «Վերջ զանգովի արդարադատությանը», «Ազատություն քաղբանտրակյալներին»:
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ որևէ իրավական հիմք չկա Առուշ Առուշանյանին կալանավորելու, դա տեղի է ունեցել բացառապես քաղաքական նպատակներով:
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ Առուշ Առուշանյանը կալանքի տակ է, նա մեղադրվում է համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների (որին ինքը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով) նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու, այն է` ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ:
Բացի այդ, ըստ մեղադրանքի, Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի ընտրողներին 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:
Առուշանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 11:34
Президент Турции Реджеп Тайип Эрдоган сегодня, 15 мая, до вечера будет находиться в Анкаре, где у него запланированы официальные мероприятия, в их числе встреча с Владимиром Зеленским. Об этом свидетельствует график работы турецкого лидера, обнародованный для СМИ.
-
2025-05-15 11:31
Российская переговорная делегация для встречи с украинскими представителями уже прибыла в Стамбул, заявил источник РИА Новости.
-
2025-05-15 11:27
Префект Нор-Норка Тигран Тер-Маркарян все же подал в отставку из-за громкого скандала, связанного со своим участием в избиении блогера и оппозиционного активиста Артура Чахояна. Об этом пишет издание ArmLur.am со ссылкой на свои источники.
-
2025-05-15 11:20
В Горисском государственном колледже уже четвертый день продолжается забастовка, пишет газета "Жоховурд".