Последние новости

Ադրբեջանում կործանված ուղղաթիռում 18 մարդ է եղել

Ադրբեջանում կործանված ռազմական ուղղաթիռում 18 մարդ է եղել, հայտում է Sputnik Ադրբեջանը։

Լրատվամիջոցի հավաստմամբ` նրանցից 14–ը զոհվել են, իսկ 4–ի վիճակը ծանր է։

Նույն աղբյուրի համաձայն` վիրավորների ու զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ բարձրաստիճան սպաներ։

Հիշեցնենք` Ադրբեջանում այսօր ժամը 10:40-ի սահմանում ուսումնական թռիչքի ժամանակ ռազմական ուղղաթիռ էր կործանվել։

Տեղեկությունը հաստատել էին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունն ու գլխավոր դատախազությունը։

Հայտնի է, որ ուղղաթիռը կործանվել է Ադրբեջանի Խիզի շրջանում, որը Բաքվից շուրջ 100 կմ է հեռու, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ