Omicron-ը կարող է Եվրոպայում COVID-19 բոլոր վարակների ավելի քան կեսի պատճառը լինել
Omicron տարբերակը մի քանի ամսվա ընթացքում կարող է Եվրոպայում COVID-19 բոլոր վարակների ավելի քան կեսի պատճառը լինել: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը, փոխանցում է Reuters-ը։
«Հիմնվելով ECDC-ի կողմից անցկացված մաթեմատիկական մոդելավորման վրա՝ կան ցուցումներ, որ Omicron-ը կարող է ԵՄ-ում և ԵՏԳ-ում SARS-CoV-2 վարակների ավելի քան կեսի պատճառը դառնալ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում»,- ասվում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի հայտարարության մեջ։
Այս պահին Եվրոպայում գրանցվել են Omicron տարբերակով վարակման մի քանի տասնյակ դեպքեր, որոնք առաջին անգամ հայտնաբերվել են Հարավային Աֆրիկայում՝ անցյալ ամիս։
Եվրոպական միությունը և Եվրոպական տնտեսական գոտին (ԵՏԳ) ներառում են ԵՄ անդամ 27 երկրներ, ինչպես նաև Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.