ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ ԿԱՆԱՉ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Դեկտեմբերի 6-ին «Կայուն գյուղատնտեսություն և էներգետիկա» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել արևային էներգիայով աշխատող տեխնոլոգիական նորարարական լուծումների շնորհանդեսը: Ծրագիրն իրականացվում է «Բարի Արև» ընկերության կողմից՝ Արդշինբանկի ֆինանսավորմամբ:
Արդշինբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը նշել է, որ կատարվել է մոտ 9,350,000 ԱՄՆ դոլարի ներդրում: «Բանկը ֆինանսավորել է անհրաժեշտ գումարի 85%-ը, և տրամադրել լրացուցիչ 25,000,000 ՀՀ դրամ՝ ապահովագրության համար: Վերականգնվող էներգիայի նախագծերի ֆինանսավորումը բանկի առաջնահերթություններում է: Միայն արևային էներգիայի արտադրության ոլորտում բանկն արդեն վերջին մեկ ֆինասավորել է թվով 11 նախագիծ՝ 3,5 մլն դոլարի շրջանակներում:
Բանկը կշարունակի հատուկ ուշադրություն դարձնել այս ոլորտին: Հայաստանի Հանրապետությունը իր յուրահատուկ աշխարհագրական և կլիմայական պայմաններով մեծ ներուժ ունի և մեր էներգետիկ անկախության և անվտանգության ապահովման գործում նման ծրագերը չափազանց կարևոր են»,- իր խոսքում նշեց Արթուր Գյուլազյանը»:
«Այսօր «Բարի Արև»-ը ներդնում է նոր ինովացիոն կարողություններ, որոնք, անկասկած, ընդլայնում են ձեռնարկությունների և գյուղատնտեսության ներուժը վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման հարցում, զգալիորեն նվազեցնում են ծախսերը, ինչպես նաև նոր հնարավորություններ են ընձեռում ավելի արդյունավետ, էներգախնայող և անխափան աշխատանքի համար», նշում է «Բարի Արև» ընկերության տնօրեն Հայկ Հարությունյանը:
«Բարի Արև» ընկերությունը հայկական շուկայում գործում է շուրջ 3 տարի։ Մինչ օրս Բարի Արևը շահագործման է հանձնել արդյունաբերական մասշտաբի 3 արևային կայան՝ յուրաքանչյուրը շուրջ 6000 կվտ հզորությամբ: Արագածոտնում Բարի Արև 1 և Բարի Արև 2 կայանների կառուցումը ֆինանսավորվել են Արդշինբանկի կողմից։
Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 14:28
С 4 по 6 июля 2025 года в Ванадзоре прошел «Tech Week Vanadzor 2025». Ардшинбанк, придерживаясь своей стратегии инновационных подходов, принял участие в мероприятии.
-
2025-07-10 18:29
«Турция официально вошла на территорию Армении. Она никогда не уйдет и постепенно «переварит» Армению, – пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-07-10 17:56
Уважаемый Kлиент В Правилах платежных карт внесены изменения, с которыми можете ознакомиться по следующей ссылке․
-
2025-07-10 10:02
Сегодня Ереванский государственный университет превращается в контролируемую площадку, где идеи и принципиальность подавляются в пользу подконтрольности и приспособленчества, написал на своей странице в Фейсбук председатель студенческой организации РПА Армен Арутюнян. Публикацию полностью приводим ниже.