ՄԻՊ աշխատակիցներն այցելել են գերիների` բերման ենթարկված հարազատներին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն անհետ կորածների և գերեվարված անձանց հարազատներին բերման ենթարկելու առնչությամբ ոստիկանության բաժիններ են մեկնել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։
«Ազգային ժողովի մոտ ակցիա իրականացնող և բերման ենթարկված անհետ կորած և գերեվարված անձանց հարազատների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ»,– նշում են ՄԻՊ–ից։
Բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը:
Նշենք, որ ԱԺ տարածքից ոստիկանները բերման են ենթարկել 10 քաղաքացու։
Գերիների հարազատներն այսօր փակել էին Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկը, այս կերպ պահանջում էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունի իրենցից 20 հոգու կամ ինքը գա փողոց` իրենց հետ հանդիպելու։ Սակայն ԱԺ–ից իրենց հայտնել են, որ Սիմոնյանը միայն 2 հոգու կընդունի, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.