Ադրբեջանցիները կրակ են բացել Մաճկալաշենի տրակտորիստի ուղղությամբ
Ադրբեջանական կողմն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կրակ է բացել Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի տրակտորիստի ուղղությամբ։ Այս մասին News.am-ին պատմեց Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը։
Նա ասաց, որ դեպքը տեղի է ունեցել գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս։
«Տրակտորիստին ոչինչ չի պատահել։ Կրակոցներից հետո տրակտորը հանել ենք այդ վայրից»,- պատմեց նա։
Լեռնիկ Ավանեսյանն ասաց, որ հակառակորդը կրակել է 5 անգամ՝ խոշոր տրամաչափից, մի քանի անգամ էլ՝ գնդացրից։
«Մոտ 1 րոպեի չափով է եղել այդ կրակոցները։ Ռուս խաղաղապահներն այսօր աշխատում էին, չկային, առիթից օգտվել են։ Հիմա արդեն եկել են, ամեն ինչ հանգիստ է»,- ասաց Լեռնիկ Ավանեսյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.