Bloomberg․ Թուրքիան պատրաստ չէ կռվել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատճառով
Անկարան չի անցնի Կիևի կողմը, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ ռազմական գործողություններ սկսվեն, գրում է Bloomberg-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ Ռուսաստանին դիմակայելու Թուրքիայի դժկամությունն արտացոլում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «մանևրելու» արտաքին քաղաքականությունը։
Բացի այդ, ըստ Bloomberg-ի, նույնիսկ Անկարայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ուկրաինական կողմի հետ ռազմական համագործակցության ուժեղացումը՝ Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը Կիևին վաճառելու տեսքով, չեն ազդի Ռուսաստանի հետ առճակատման մեջ չմտնելու որոշման վրա։
«Թուրքիան Ուկրաինայում իր քայլերը չի համաձայնեցնում Վաշինգտոնի հետ, այլ գործում է ինքնուրույն՝ սեփական շահերը պաշտպանելու համար»,- պարզաբանել է աղբյուրը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.