Ալիևն ու Օվերչուկը քննարկել են եռակողմ հանձնաժողովի գործունեությունը
Ուրբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացումը և Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը։
«Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում, հատկապես նշվել է ապրանքաշրջանառության աճը։ Առկա է տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման լավ ներուժ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։
Բացի այդ, հաղորդվում է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել փոխվարչապետերի մակարդակով ռուս-ադրբեջանա-հայկական եռակողմ հանձնաժողովի գործունեությանը, քննարկվել են հաղորդակցությունների բացման հետ կապված հարցեր, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 14:18
Спикер армянского парламента Ален Симонян назвал второго президента Армении Роберта Кочаряна человеком, имеющим «статус российского шпиона». Это ответственное заявление Симонян сделал на брифинге 5 мая.
-
2025-05-05 14:16
Оппозиционный депутат парламента Армении Гегам Манукян призвал повысить зарплаты военнослужащим без обязательной аттестации.
-
2025-05-05 14:15
Глава правительства Беларуси Александр Турчин прибыл с официальным визитом в Азербайджан.
-
2025-05-05 14:14
Председатель НС Армении Ален Симонян сделал противоречивое заявление в контексте армяно-российских отношений.