Последние новости

ՄՏՔԵՐԻ ԱՆՈՐՍԱԼԻ ԸՆԹԱՑՔ

Իրականում մենք շատ անհանգստացած ենք գնաճի մակարդակով, կառավարության նիստից հետո հայտարարել է լրագրողներին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Թե՛ ներքին շուկայում, թե՛ ԵԱՏՄ գործընկերների հետ փորձում ենք գործիքներ գտնել, որպեսզի կարողանանք գնաճը զսպել։ Որոշակի ապրանքատեսակների նկատմամբ ԵԱՏՄ-ն արտոնյալ մաքսասակագնային քվոտաներ է սահմանել, դա հնարավորություն է տալու, որ այդ ապրանքախմբերի դեպքում գնաճը զուսպ լինի», - ասաց նախարարը։

«Պետք է ասեմ, որ այս տարի ունենք իրական տնտեսական աճ, որը սպասվածից շատ ավելի շատ է և դա թույլ է տալիս ասել, որ մեր քաղաքացիները նույնիսկ այսքան բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան մեկ կամ երկու տարի առաջ», - ասաց նախարարը, հաղորդում է Aysor.am-ը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ՆԱԽԱՐԱՐԻ ՄՏՔԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ, մեղմ ասած, անորսալի է։ Քանզի եթե բարձր գնաճի դեպքում մարդիկ ավելի լավ են ապրում, ապա ինչո՞ւ զսպել դա (գնաճը): Հակառակը, պետք է խթանել գների համատարած աճը, որպեսզի է՛լ ավելի լավ ապրեն…

Ասենք, էկոնոմիկայի նախարարի արտահայտությունների մեջ տրամաբանություն փնտրելն անիմաստ է։ Ուստի պարզապես ներկայացնենք քերոբյանական մտքի մարգարիտներին վերաբերող մի քանի փաստ։ Նախևառաջ ուշադրություն դարձնենք նախարարի գլխավոր փաստարկին, որը վկայակոչելով նա պնդում է, թե կյանքը բարելավվել է. տնտեսական աճը, իբր, սպասվածից բարձր է եղել։ Իրականում դա սովորական սուտ է։ Նույնիսկ մանիպուլյացիա էլ չէ։ Պարզապես բացահայտ փչոց է։ Բանն այն է, որ 2021 թվականի բյուջեում տրված էր տնտեսական աճի կանխատեսում 4,8%-ի սահմաններում։ Մինչդեռ իրականում տարվա արդյունքներով տնտեսական աճը, ԿԲ կանխատեսումների համաձայն, կկազմի 4,2%։ Եվ դա նախկին սպասելիքներից քիչ է։ Առավելևս բազմապատիկ քիչ՝ Քերոբյանի ակնկալիքներից, որը ողջ տարվա ընթացքում երկնիշ տնտեսական աճ էր խոստանում 2021 թվականի արդյունքներով։ Համաձայնեք, մեծագույն ցանկության դեպքում անգամ 4,2%-ն անհնար է անվանել երկնիշ ցուցանիշ։

Իսկ այժմ՝ այն մասին, թե որքանով են Հայաստանի քաղաքացիները սկսել նախորդ տարիներից ավելի լավ ապրել։ Վերջերս վիճակագրական կոմիտեն հրապարակել է հերթական զեկույցը սպառողական գների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ, այս տարվա նոյեմբերին սպառողական գների աճը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ կազմել է 9,6%: Ավելին, սննդամթերքն ու ոչ ալկոհոլային ըմպելիքները թանկացել են 16,9%-ով, ալկոհոլն ու ծխախոտը՝ 9,5%-ով, հագուստն ու կոշկեղենը՝ 12,1%-ով, կենցաղային տեխնիկան և առօրյա օգտակործման իրերը թանկացել են 8,7%-ով, 4,5%-ով թանկացել են բժշկական ծառայությունները, 11,5%-ով՝ հանգիստը: Հենց սա է մեր քաղաքացիների կյանքի բարելավումն ըստ Քերոբյանի վարկածի։

Այնուամենայնիվ շա՜տ տարօրինակ են մեր քաղաքացիները։ Գների աճը «բարելավում» է նրանց կյանքը, իսկ լավ կյանքից նրանք աղքատանում են։ Քերոբյանը, հավանաբար, տեղյակ չէ, բայց Հայաստանի բնակչության կեսի կենսամակարդակն այսօր աղքատության շեմից ցածր է։ Անցած տարի քաղաքացիների 47,6%-ի ամսական եկամուտը չէր ձգում աղքատության վերին շեմի՝ 53641 դրամի։ Հաշվի առնելով գնաճը՝ ընթացիկ տարում այդ շեմն աճել է առնվազն 10%-ով, իսկ եկամուտները մնացել են նույնը։ Համապատասխանաբար, աղքատների թվում են հայտնվել ևս տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնց եկամուտը ամսական 60 հազարից պակաս է: Ըստ էության, Քերոբյանի վարկածով, աղքատանալով՝ նրանք սկսել են ավելի լավ ապրել։ Ինչո՞ւ։ Ըստ Քերոբյանի՝ նրանք «ավելի լավ են ապրում» այն գիտակցումից, թե երկրում տնտեսական աճը կանխատեսվածից բարձր է։ Բայց նույնիսկ այդ միտքը մարդկանց մխիթարել չի կարող, քանի որ մակրոտնտեսական սույն առաջընթացն ուղղակի հորինված է նախարարի կողմից։

Տարին մոտենում է ավարտին։ Սկսվում է, բացի ամենայնից, նաև մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին կառավարության ստորաբաժանումների հաշվետվությունների ժամանակաշրջանը։ Իսկ դա նշանակում է՝ տարբեր տրամաչափի չինովնիկների շուրթերից հնչող բացահայտ ստի և նրանց մտքերի ընթացքի անորսալիության առանձնակի խտության ժամանակաշրջան։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЦВЕТЫ И ЦВЕТОЧКИ
    2025-07-18 09:35

    Министр экономики Армении Геворг Папоян сообщил об отправке в Россию очередной партии армянского коньяка, передает АРКА. «В период 1-14 июля российско-грузинскую границу пересекли и на территорию России въехали 103 грузовика, груженых бутилированным коньяком из Армении», - написал он в своем ФБ.

  • ОБЕЩАНИЕ ПО ВТОРОМУ КРУГУ
    2025-07-16 11:28

    В рамках стратегии «Global Gateway» ожидается, что инвестиции ЕС в Армению достигнут 2,5 млрд евро, что будет способствовать инклюзивному росту и развитию связей, говорится в совместном заявлении по итогам трёхсторонней встречи премьер-министра РА Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Еврокомисси Урсулы фон дер Ляйен, передает АРКА.

  • А ЭФФЕКТИВНОСТЬ РАВНА НУЛЮ
    2025-07-11 09:48

    Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.

  • ВОЗВРАЩАЯСЬ К ИСХОДНОЙ ПОЗИЦИИ
    2025-07-10 09:33

    Внешняя торговля Армении бешеными темпами катится вниз. По данным статистического комитета в январе-мае внешний и взаимный торговый оборот сократился вдвое по сравнению с тем же периодом прошлого года. Если в 2024-м этот показатель достигал 15,5 миллиардов долларов, то в этом году снизился до 7,9 миллиардов.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ