Последние новости

ՔՊ-ականները բոյկոտել են Ապարանի ավագանու անդրանիկ նիստը

Դեկտեմբերի 20-ին կայացած Ապարանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստում տեղի է ունեցել համայնքապետ Կարեն Եղիազարյանի երդմնակալության արարողությունը։

«Փաստինֆո»-ն գրում է, որ նորընտիր ավագանու ՔՊ-ական անդամները բոյկոտել են առաջին նիստը և չեն ներկայացել նիստին, իսկ Կարեն Եղիազարյանն իր երդմնակալության ժամանակ շնորհավորել է նաև ՔՊ-ականներին։

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Ապարանում հաղթել էր «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքը՝ հավաքելով 66.70 տոկոս ձայն։ Ավագանին 21 անդամ ունի, որից 14-ը՝ «Կարեն Եղիազարյան» դաշինքից են, իսկ 7-ը՝ ՔՊ-ից։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ