ԽՈՍՈՒՄ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ԱՆԿԱՐԱՆ
Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով երկու երկրների հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել մոտ ժամանակներս: Այս մասին հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Մալազիայի իր պաշտոնակից Սայֆուդդին Աբդուլլայի հետ բանակցություններից հետո, հաղորդում է Sputnik Արմենիան։ «Հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելու համար մենք հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել։ Մոտ ժամանակներս նրանք բանակցություններ կանցկացնեն»,- նշել է Չավուշօղլուն՝ չճշտելով նախատեսվող հանդիպման մանրամասները։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ: Թե երբ տեղի կունենա այդ հանդիպումը և ինչպիսին կլինի դրա օրակարգը, առանձին հարց է։ Տվյալ դեպքում խոսքը այլ բանի մասին է։ Նկատեք, հայ-թուրքական մերձեցման արդեն իսկ սաղմնային փուլում, ծանուցումների փուլում, ենթադրվող երկխոսությունը միանգամից ձեռք է բերել մենախոսության ձև։ Հենց Չավուշօղլուի շուրթերից ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ միջազգային հանրությունը տեղեկացան, որ սկսվել է համապատասխան գործընթաց, որ հատուկ ներկայացուցիչներ են նշանակվելու։ Այնուհետ Երևանում պաշտոնապես հաստատեցին այդ տեղեկատվությունը։
Հենց Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հաղորդեց, որ թուրքական կողմից նշանակվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ՝ հանձին ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչի, որից հետո Երևանում հայտարարեցին հայ բանագնացի անունը. Ռուբեն Ռուբինյան: Հենց Չավուշօղլուն հայտնեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև կբացվի չարտերային ավիահաղորդակցություն, իսկ Երևանը լռեց այն մասին, որ հայկական Flyone Armenia ավիաընկերությունը դրանից դեռ մեկ ամիս առաջ հայտարարել է շաբաթական երեք անգամ Երևան-Ստամբուլ կանոնավոր ավիաչվերթի մասին: Ահավասիկ հիմա էլ հենց Չավուշօղլուն է առաջինը հաղորդում հատուկ պատվիրակների առաջիկա հանդիպման մասին։
Երկխոսության փորձի, դրա թեկուզ երևութականության հոտ անգամ, ինչպես ասում են, այստեղ չի գալիս։ Անկարան լիովին իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը և հիմա նա խոսում է, իսկ Երևանը պարզապես նսեմաբար հաստատում է։ Ի դեպ, այդ հանգամանքի հաշվառումով՝ Հայաստանի կողմից հատուկ ներկայացուցչի ընտրությունն առավել քան պերճախոս է ։ Մի կողմից՝ փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչ, որը երկար տարիներ աշխատել է թուրքական դիվանագիտության ամենագլխավոր՝ ամերիկյան ուղղությամբ, մյուս կողմից՝ Ռուբինյան, որը դիվանագիտական ասպարեզում աչքի է ընկել թերևս միայն նրանով, որ պատահաբար սեղմելով սխալ կոճակ, քվեարկել Է հակառուսական բանաձևի օգտին։
Թե քանի սխալ «կոճակ» նա կարող է սեղմել հայ-թուրքական մերձեցման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցչի դերում, պատկերացնելն անգամ սարսափելի է։
Ինչևէ, պետք է արձանագրել. հայ-թուրքական երկխոսության նույնիսկ իմիտացիա ակնկալելու հարկ չկա, քանի որ թուրքական կողմն ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել ողջ գործընթացը։ Այսուհետ խոսելու և ցուցադրելու է Անկարան։ Ընդ որում՝ խոսելու և ցույցադրելու է ողջ աշխարհին։ Հեռարձակումը հաստատ կլինի թուրքական շեշտադրմամբ և պատմական փաստերի վերաբերյալ թուրքական տեսակետով, թուրքական շահերի և աշխարհաքաղաքական խնդիրների ընդգծմամբ։
Իսկ Երևանի պարագայում Անկարան ոչ թե խոսելու և ցուցադրելու է, այլ ասելու և հրամայելու։ Առնվազն թելադրելու է «հարաբերությունների կարգավորման» օրակարգը, ինչն էլ, ըստ էության, անում է ներկայումս՝ առայժմ բուն գործընթացի և դրա նրբությունների ծանուցմամբ, ճակատագրական իրադարձություններին Հայաստանի իշխանությունների պասիվ արձագանքի և համեստ լռության խորապատկերին։
ԱԱԾ-ում տեղի ունեցած հանդիսավոր նիստում Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով, որը տեղ-տեղ վերաբերում էր Արցախին և նախկիններից իր ժառանգած խնդրի կարգավորմանը: Իհարկե, ոչ մի նոր բան, ոչ մի հետաքրքիր բան այս առնչությամբ չասվեց։ Հին երգերն էին։ Միայն մեկ թեզ ուշադրությունը գրավեց։ «Մենք չենք ուզում ներսում ասել մի բան, դրսում խոսել այլ բան, հետո ընկնել ներսի ու դրսի խոսացածների տարբերության արդյունքում առաջացած թակարդների մեջ»։
Այ հետաքրքիր է, քանի՞ թակարդ է թաքնված այն քաղաքականության մեջ, որի պարագայում Հայաստանի իշխանություններն ընդհանրապես չեն խոսում. ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ ի լուր աշխարհի, ընդ որում խոսքը հանգիստ տրամադրելով այն պետության ներկայացուցիչներին, որից Հայաստանին և հայությանը սպառնացող գոյաբանական վտանգ է բխում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 10:03
В Армении в июне 2025 года по сравнению с июнем 2024 года зарегистрирована инфляция в 3,9%, а за месяц – дефляция в 1,3%. Об этом свидетельствуют данные отчета Национального статистического комитета (НСК) Армении, передает АРКА. Согласно данным НСК, в июне 2025 года по сравнению с июнем 2024 года цены на продовольственные товары и безалкогольные напитки повысились на 6,2%.
-
2025-07-05 09:47
Армения выразила желание стать членом ШОС. Об этом сообщила пресс-секретарь МИД РА Ани Бадалян на своей странице в фейсбук. «Разделяя основополагающие принципы Шанхайской организации сотрудничества, а именно территориальную целостность, неприменение силы и нерушимость границ, Республика Армения выразила желание стать членом ШОС», - отмечено в сообщении, передает NEWS.am.
-
2025-07-04 09:37
Зангезурский медно-молибденовый комбинат на этой неделе выплатил в государственный бюджет Республики Армения 11 млрд 156 млн драмов по итогам 2024 года. Как передает "Арменпресс", об этом написал премьер-министр Республики Армения Никол Пашинян на своей странице в Facebook."Таким образом, Республика Армения получила около 44 млрд 406 млн драмов (113 млн долларов США) дивидендов за 21,87% акций ЗММК, начиная с 2022 года", - подчеркнул премьер-министр.
-
2025-07-03 10:42
В I полугодии 2025 года объём поступивших в госбюджет Армении налоговых доходов и пошлин превысил программные показатели на 6.5 млрд драмов, написал в соцсетях премьер-министр Никол Пашинян, передает АРКА. "В госбюджет перечислено 1 трлн 356 млрд драмов в виде налоговых доходов и госпошлин, что на 14,2% или 168.4 млрд драмов превышает показатели за первые 6 месяцев прошлого года", - отметил он. Он выразил благодарность работающим гражданам, которые создают результат, выполняют предусмотренные законом свои налоговые обязательства и тем госслужащим, которые своей работой способствуют росту налоговых доходов.