Последние новости

«ԱՊԱԳԱ ԿԱ». ՏԱՆԴԵՄԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արցախյան շարժման նորագույն պատմությունը սկսվել է 1988 թվականից։ Այդ ժամանակից ի վեր շատ ջրեր են հոսել։ Փոխվել են Հայաստանի և Արցախի առաջնորդները։ Փոխվել են Ադրբեջանի առաջնորդները։ Փոխվել են միջնորդները։ Նախկին փորձագետներին փոխարինելու են եկել նորերը։ Բայց ողջ այդ ընթացքում ոչ ոք. ո՛չ հայկական կողմից, ո՛չ փորձագետներից (ինչպես անկախ, այնպես էլ կախյալ), և նույնիսկ ադրբեջանական կողմից որևէ մեկն այնքան ոգևորված չի համոզել, թե Հադրութն ու Շուշին պետք է ադրբեջանական լինեն, ինչպես դա անում էր Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ժամանակ։

Ողջ այս ընթացքում հայկական կողմից ոչ ոք, անկախ և կախյալ փորձագետներից ոչ մեկը, և նույնիսկ Ադրբեջանի ոչ մի ներկայացուցիչ այնքան ոգևորված չի հիմնավորել, թե Արցախը պետք է լինի Ադրբեջանի մաս, ինչպես դա արեց դեկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը:

Եվ դա դեռ բնավ ամենը չէ։ Նա խոսում էր նաև այն մասին, որ Երևանը չպետք է բարձրացնի Հայոց ցեղասպանության ճանաչման թեման թուրքական կողմի հետ բանակցություններում։ Նաև ասում էր, որ հավանություն է տվել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող ավտոմոբիլային ճանապարհի բացմանը։ Բայց դա պետք է դիտարկել ոչ թե որպես Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող ճանապարհ, այլ որպես տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության շղթայի կարևոր օղակ։ Այդպիսին պետք է լինի Փաշինյանի որոշման ճիշտ ըմբռնումը։

Եվ բացի այդ. թեև «միջանցքային տրամաբանության» շրջանակներում բանակցություններ չեն ընթանում, այդուհանդերձ եթե մտավախություններ կան այդ ճանապարհով տեղաշարժվելու անվտանգության առումով, ապա կարելի է «ուղեկցություն» կազմակերպել։ Այսինքն, թեև Երևանը «միջանցքային տրամաբանության» շրջանակներում բանակցություններ չի վարում, պետք է հասկանալ, որ Ադրբեջանի համապատասխան կառույցները անվտանգության նկատառումներով ուղեկցելու են ադրբեջանական ուղևորատար և բեռնատար հոսքերը Հայաստանի տարածքով դրանց տեղաշարժի ժամանակ։ Այսպիսի փոխըմբռնում է ձեռք բերվել Բրյուսելում Ալիևի հետ Փաշինյանի բանակցություններում

Եվ ի՞նչ կա զարմանալու, եթե նա ասում է, որ Բրյուսելում «բանակցությունները» տևել են 4 ժամ։ Հո իզո՞ւր չէ Ալիևն այդքան ժամանակ ծախսել։ Փաշինյանին տրվել են հստակ հրահանգներ, և այդ հրահանգների շրջանակներում վերջինս ՀՀ քաղաքացիների հետ կիսեց Արցախի, Հայաստանի ապագայի և մեր երկրի տարածքով անցնող «միջանցքների» իր տեսլականը

Հա, ևս մեկ «նրբերանգ»։ Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է արվել մեկ տարվա ընթացքում հայկական բանակը ժամանակակից չափանիշներով վերազինելու առումով, ինչի մասին Փաշինյանն ու իր թիմը շատ են խոսել նախկինում, վարչապետն ասաց, թե դա «ռազմական գաղտնիք» է... Կարծում ենք, բոլորին ակնհայտ է, թե ինչ է նշանակում այդպիսի «անսպասելի» պատասխանն այն մարդու շուրթերից, որի սիրելի զբաղմունքը սելֆին ու ինքնագովազդն է: Դա նշանակում է, որ ոչինչ չի արվել։

Եվ այստեղ էլ սկզբունքորեն ոչ մի անսպասելի բան չկա։ Չէ՞ որ Ալիևը դեռ մեկ տարի առաջ է ասել, որ Հայաստանին բանակ պետք չէ և այն վերազինելու հարկ չկա։ Ո՞ւմ համար էր դա ասում։ Դե, հո ռուսների՞ն չէր խելք սովորեցնում... Հասցեատերը մեկն էր. Նիկոլ Փաշինյանը։ Եվ հասցեատերն ամեն ինչ հասկացավ ու պատրաստակամորեն կատարեց հրամանը։

ԻՆՉՊԵՍԵՎ ԻՐ ՈՂՋ ԹԻՄԸ։ Այդ թվում ՝ խորհրդարանական, որը Միրզոյանի հետ հանդիպումից Բայրամովի հրաժարվելուց հետո մոռացավ Արցախի խորհրդարանականների հետ համատեղ նիստ անցկացնելու ավելի վաղ ծանուցված իր հավակնոտ ծրագրերի մասին։ Թեև, դատելով Փաշինյանի հայտարարություններից, Ալիևը Բրյուսելում ողորմածաբար համաձայնել է, որ Արցախն ունենա իր օրենսդիր ու դատական մարմինները, ինչպես նաև տեղի ոստիկանությունը՝ բանակի փոխարեն։

Պետք է արժանին մատուցել Փաշինյանին. նա ազնվորեն ասաց, թե ինչ է մեզ սպասվում։ Ինչպես գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը, Նիկոլը բացատրեց, որ եթե իրեն չհեռացնեն, ապա Հայաստանի և Արցախի պետականությանը կարելի է հրաժեշտ տալ։

Հավանաբար, նա հույս ուներ, թե նախատոնական բազմաթիվ հոգսերի մեջ իր հայտարարությունները համեմատաբար աննկատ կանցնեն, և հետագայում կասի, թե իբր՝ զգուշացրել էի, չէ՞... Տեսնենք։ Այսօր սպասում ենք Արցախի խորհրդարանի հայտարարություններին, Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին։ Այնքան ուժեղ կլինի՞ արդյոք հակազդեցությունը, որ Փաշինյանը հրաժարական տա, թե՞ անդարձելիության կետն անցել է։

Պետք է խոստովանել, որ Ալիև-Փաշինյան տանդեմը գործում է շատ համակարգված։ Ալիևը վատ ռազմավար չէ։ Նա հասկանում է, որ Հայաստանն ու Արցախը ամբողջությամբ և միանգամից կուլ տալու ցանկությունը մեծ ռիսկ է պարունակում։ Նա պատրաստ է համբերատար լինել և պոկել պատառ առ պատառ։ Փաշինյանը, իր հերթին, լավ մարտավար է։ Նա գիտի, թե ինչպես և երբ կարելի է սևն անվանել սպիտակ, որպեսզի մարդիկ հավատան դրան: Առայժմ տանդեմի մոտ ստացվում է։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • СЛЕДУЮЩИМИ ПОЙДУТ "АНКЛАВЫ"
      2024-04-27 10:30

      Надо признать, что сдачу Азербайджану приграничных территорий Тавуша Алиев с Пашиняном провернули успешно. При полной поддержке западного мира. Что дальше? Алиев с Эрдоганом уже озвучили дальнейшие запросы: села-анклавы, Конституция Армении, "Зангезурский коридор". Пока Пашинян у власти процесс сдачи Армении будет продолжаться.

    • КАК СДЕЛАТЬ ЕЩЕ БОЛЕЕ ЧЕРНЫМ ЧЕРНЫЙ ДЕНЬ КАЛЕНДАРЯ
      2024-04-26 10:12

      Трудно как-то комментировать, чем запомнился день 24 апреля 2024 года в Армении. День 109-й годовщины Геноцида армян. Обычно это день единения, когда люди молча отдают дань памяти жертвам Геноцида. На этот раз день запомнился атмосферой истерии, которую в очередной раз создала действующая власть. Собственно, эта атмосфера периодически сопровождает шаги власти, начиная с апреля 2018-го года…

    • ШТРИХИ К ПОРТРЕТУ МАНКУРТА
      2024-04-23 13:56

      Никол Пашинян дал интервью английским журналистам. Благодаря профессиональным вопросам английских коллег добавилось несколько новых штрихов к уже известному портрету манкурта.

    • ТРЕТИЙ КРИЗИС
      2024-04-22 11:58

      Правительство Пашиняна официально обязалось передать в ближайшее время Азербайджану территории, требуемые Баку на севере Армении. Вооруженные силы Азербайджана без каких-либо усилий займут позиции, позволяющие им контролировать северные области Армении у армяно-грузинской границы. Эти решения "бастионом демократии" приняты, не считаясь с мнением жителей приграничных сел и всей Армении.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԱՅՍՊԵՍ ՀԵՔԻԱԹՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՈՎ ՉՀԱՎԱՏԱՑ՝ ՄԱԼԱԴԵ՛Ց
      2022-04-02 08:48

      Բայց ի՜նչ գեղեցիկ հեքիաթ էր: «Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների»,- երդում-պատառ էին ուտում մեր պետական այրերը։ Դե, թուրքերն էլ ողորմածաբար ժպտում էին, թե՝ այո, իհա՜րկե, առանց նախապայմանների, հայ եղբայրներ, առանց նախապայմանների։ Ի՞նչ նախապայմաններ։ Արցախը դուք առանց այդ էլ հանձնեցիք, գրեթե ամբողջությամբ, ցեղասպանության թեման Երևանը չի լոբբինգավորում, սահմանների առումով դժգոհություններ չկան…

    • ԻԶՈ՞ՒՐ ԵՆՔ ԱՊՐԵԼ
      2022-03-16 19:42

      Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։

    • ԱՐՑԱԽԸ՝ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ
      2022-03-11 19:57

      Արդեն քանի օր շարունակ Արցախում անհանգիստ է։ Ըստ էության, ոչ ոք՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Արցախում, առանձնապես չի զարմացել։ Բնական է, որ ֆաշիստական պետությունը փորձելու է օգտվել Ուկրաինայի հետ կապված ճգնաժամից, որպեսզի ձեռնարկի Արցախի Հանրապետությունը վերացնելու նոր փորձ։

    • ԵԹԵ ԵՐԿԻՐՆ ՈՒՆԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԵՎ «ՊԱՆՑԻՐ»
      2022-03-07 20:00

      Մի «ըմբոստ» միտք, որը ցանկանում եմ կիսել ձեզ հետ։ Այն ամփոփված է նրանում, որ Ուկրաինայում ռազմական գործողություն անցկացնելու Պուտինի որոշման վրա, ի թիվս այլ գործոնների, ազդել է նաև 2020-ի աշնան 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում։ Փորձեմ պարզաբանել։