Արցախի ԱԺ նախագահ․ Մեր կամքն ու նպատակներն անշեղելի են և ենթակա չեն զիջման
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի կազմավորման 30-ամյակի առիթով։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«30 տարի առաջ այս օրը՝ 1991թ. դեկտեմբերի 28-ին կայացած ընտրությունների արդյունքում կազմավորվել է նորաստեղծ հանրապետության օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը, որը 1992 թվականի հունվարի 6-ի անդրանիկ նիստում ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիրը՝ ելնելով ժողովրդի ինքնորոշման անկապտելի իրավունքից, հենվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ազատ կամքի վրա։
Այս առիթով ջերմորեն շնորհավորում եմ օրենսդիր մարմնի բոլոր գումարումների նախագահներին, փոխնախագահներին, հանձնաժողովների նախագահներին և խմբակցությունների ղեկավարներին, պատգամավորներին և մաղթում առողջություն, խաղաղություն, արժանապատիվ ապագա։
Անկախության հռչակագրին Ադրբեջանը պատասխանել է երեք պատերազմով։ Արցախյան առաջին պատերազմին զինվորագրվել և իրենց կյանքն են զոհաբերել Գերագույն խորհրդի առաջին գումարման 11 պատգամավոր։ Հավերժ փառք նրանց և հայրենիքի համար նահատակված բոլոր քաջորդիներին, խոնարհումս նրանց սուրբ հիշատակին։
ԼՂՀ գերագույն խորհրդի 30-ամյակի առթիվ Արցախի խորհրդարանը նպատակ է ունեցել դեկտեմբերի 28-ին հատուկ նիստ հրավիրել, սակայն Հանրապետությունում տարածված համավարակի և հայտարարված համապետական կարանտինի պատճառով նիստ չի գումարվել։
Մեր օրերում Արցախը, թեկուզ ծվատված, ունի պետականություն, իսկ նրա անկախությունն անվիճարկելի է։ Հակամարտության վերջնական լուծման կողքին անվերապահորեն դրված է նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և նրա սահմանների խնդիրը:
Պատմության քառուղիներում մաքառած հայ ժողովրդի գոյությունն ու փրկությունը մշտապես պայմանավորված էր հայության համախմբվածությամբ և միակամությամբ։ Մեր ապրելակերպով և հաստատակամությամբ պետք է տեր կանգնենք ճակատագրորեն մեզ վիճակված հայրենիքին և հետևողականորեն պայքարենք մեր իրավունքների պաշպանության համար։ Մեր կամքն ու նպատակներն անշեղելի են և ենթակա չեն զիջման։
Համայն հայությանը միասնականության, փոխըմբռնման և հանդուրժողականության կոչ ենք անում»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 15:06
Спикер парламента РА Ален Симонян на встрече с председателем Совета Федерации РФ Валентиной Матвиенко поднял вопрос армянских пленных и без вести пропавших. Об этом сообщает пресс-служба армянского парламента.
-
2025-06-06 15:04
Спикер Совфеда Валентина Матвиенко в ходе официального визита в Армению встретилась с премьер-министром республики Николом Пашиняном. Об этом сообщила пресс-служба СФ.
-
2025-06-06 14:58
Федеральный суд в Бостоне заблокировал решение администрации президента США Дональда Трампа запретить въезд в Соединенные Штаты иностранных студентов Гарвардского университета до дальнейшего судебного разбирательства. Об этом сообщило агентство Reuters.
-
2025-06-06 14:55
Инцидент произошел после полуночи. Около часа ночи они сели на лошадей и поскакали за третьей лошадью, которая находилась недалеко от границы. Об этом в интервью Новости Армении - NEWS.am рассказал член совета общины Тег Аргам Овсепян, рассказав обстоятельства, при которых двое несовершеннолетних заблудились и оказались на территории Азербайджана.