Արմեն ԱՇՈՏՅԱՆԸ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
«Իշխանությունը զավթելու» փորձերի մեջ մեզ մեղադրելը իրականության ճչացող խեղաթյուրում է, հատկապես՝ ոչ հեռավոր անցյալում նմանատիպ փորձ ունեցող անձի կողմից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի ելույթին:
«Ի արձագանք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա գրառմանը և հեղինակի նկատմամբ հարգանքով, Սերժ Սարգսյանի և Հանրապետականի մասով հայտնում եմ հետևյալը.
1. Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ չի ձգտում իշխանության, այդ թվում՝ ՀՀԿ վերջին համագումարին իր ելույթում։ Այս համատեքստում «իշխանությունը զավթելու» փորձերի մեջ մեզ մեղադրելը իրականության ճչացող խեղաթյուրում է, հատկապես՝ ոչ հեռավոր անցյալում նմանատիպ փորձ ունեցող անձի կողմից։
2. Նախագահ Սարգսյանն ու Հանրապետականը բազմիցս են ապացուցել իրենց համար պետական շահի գերակայության իմպերատիվը, ինչում առիթներ է ունեցել համոզվելու նաև Լևոն Տեր-Պետրոսյանը։
3. Խնդրի հանգուցալուծումը թողնելով «բացառապես հակամարտող կողմերի և մտավորականության» վրա՝ առաջին նախագահը սեփական անձի դերակատարման հանդեպ ավելորդ և անհարկի համեստություն է անում»,- գրել է նա։
Ավելի վաղ ՀՀ առաջին նախագահը պատասխանելով լրատվամիջոցի հարցին հայտնել էր, որ Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.