Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՆՈՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է, որ Ադրբեջանը դեռևս չի կարողանում իրենով անել օկուպացված տարածքները։
«Ալիևի՝ Ուկրաինա կատարած այցը ուշագրավ է թե աշխարհաքաղաքական կոնտեքստի, թե ընտրած ժամանակահատվածի առումով։ Սակայն առանձնակի ուշադրության է արժանի այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունը՝ համաձայն որի Ադրբեջանը պատրաստվում է Ուկրաինայում գյուղատնտեսական նշանակության հողեր վարձակալել։
Այս փաստը հետաքրքրական է հատկապես 44-օրյա պատերազմից հոտո Ադրբեջանի կողմից Արցախի շրջանների մեծ մասի օկուպացիայի համատեքստում։
Գաղտնիք չէ, որ այդ շրջանները ներառում էին գյուղատնտեսական նշանակության հսկայական հողեր, որոնք ապահովում էին հացահատիկի, բանջարա-բոստանային կուլտուրաների և մրգերի մեծածավալ պաշարներ։
Այդ հողերը կարևոր նշանակություն ունեին ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից։ Նաև փաստ է, որ Ադրբեջանը վերջին շրջանում բախվել է հացահատիկի դեֆիցիտի հետ։
Այս համատեքստում Ադրբեջանի կողմից Ուկրաինայում գյուղատնտեսական հողերի վարձակալությունը կարող է վկայել մի քանի իրողությունների մասին․
Ա․ Ադրբեջանը չի կարողանում Արցախի օկուպացված տարածքներում բնականոն տնտեսական գործունեություն ծավալել։
Բ․ ադրբեջանցիները հրաժարվում են վերադառնալ այդ տարածքներ
Գ․ ադրբեջանցիները վստահ չեն, որ կարողանալու են պահպանել վերահսկողությունը Արցախի օկուպացված տարածքների նկատմամբ։
Դե, իսկ թե ինչ բացասական հետևանքներ ունեցավ այդ հողերի կորուստը նաև Հայաստանի և Արցախի պարենային անվտանգության տեսանկյունից՝ մեր քաղաքացիները սեփական մաշկի վրա են զգում, այդ թվում՝ պարենային ապրանքների շրջանում կտրուկ գնաճի պայմաններում»,- գրել է Արմեն Աշոտյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.