Последние новости

ԼԻԱԿԱՏԱՐ ՁԱԽՈՂՈՒՄ

2021-ին մահացության 15%-ի պատճառը կորոնավիրուսն էր

Հանրային սննդի կետերում ուժի մեջ մտած սահմանափակումները բացառապես բացասական ազդեցություն կունենան ոլորտի վրա։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռեստորանների ասոցիացիայի նախագահ, հասարակական սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը, մեկնաբանելով առողջապահության նախարարի հրամանը։

«Այս հրամանը չի աշխատելու: Ոչ մի գործատու իր թշնամին չի: Չկա հստակ մեխանիզմ ո՛չ ստուգելու, ո՛չ վերահսկելու: Ե՛վ հրամանը, և՛ տուգանքները իրավաչափ չեն և բողոքարկվելու են. ոչ մի տուգանք չի մուծվելու: Կատարվողը զավեշտ է և խայտառակություն: Կան շատ բողոքներ, օրինակ՝ Դալմա մոլի ֆուդքորտը դատարկ էր, այն սրճաննեը, որոնք ստուգվում էին, դատարկ էին: Սա երկար չի կարող շարունակվել»,- ասել է նա։

Բարսեղյանի խոսքերով, կա նաև քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության մեծ խնդիր։ «Չի կարելի այդ ծավալի անձնական տվյալ տալ անհասկանալի վայրերում անհասկանալի մարդկանց»։ Նա նշել է, որ այդ սահմանափակումները զրոյական ազդեցություն կունենան կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու առումով։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԴԺՎԱՐ Է ՉՀԱՄԱՁԱՅՆԵԼ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՀԵՏ։ Եթե առողջապահության նախարարի հիշյալ հրամանը դիտարկենք որպես պայքարի գործիք, ապա խոսքը կարող է վերաբերել միայն երկրի տնտեսության, այլ ոչ թե կորոնավիրուսի դեմ պետության պայքարին։ Եթե անգամ մտցված սահմանափակումը կոչված է ինչ-որ բան արգելակելու, ապա ավելի շուտ՝ ներկայիս տնտեսության լոկոմոտիվներից մեկը. սպասարկման ոլորտը, այլ ոչ թե վարակի տարածումը։

Այդուհանդերձ այնքան էլ հասկանալի չէ այդ հրամանի շուրջ բարձրացած իրարանցումը։ Տարօրինակ է, որ ինչ-որ մեկը դեռ կարող է կայացրած որոշումների մեջ տրամաբանության նշանների դրսևորում ակնկալել այս կառավարությունից, տարօրինակ է, որ ինչ-որ մեկը կարող է այդ որոշումների կշռադատվածություն ակնկալել: Ի վերջո, Հայաստանում կորոնավիրուսի ներթափանցման պահից ի վեր գործադիր իշխանության բոլոր քայլերն ու գործողությունները, սահմանափակիչ բոլոր միջոցները դուրս են եղել առողջ բանականության շրջանակներից և մեկը մյուսի հետևից ծանրագույն հարվածներ հասցրել տնտեսության այս կամ այն ոլորտներին, ընդ որում ամեն անգամ ձախողում կրելով խնդրի նկատմամբ առողջապահության համակարգի արձագանքի մասով։ Կորոնավիրուսի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի կառավարության լիակատար ձախողման փաստը հաստատելու համար կարելի է ներկայացնել բազմաթիվ օրինակներ, թվեր։ Սակայն տվյալ դեպքում սահմանափակվենք լոկ մեկ, բայց առավել քան խոսուն ցուցանիշով, որը վկայում է կորոնավիրուսի դեմ կառավարության իբր պայքարի խայտառակ արդյունքների մասին։

Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների, նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում COVID-19-ից մահացել է 5079 մարդ: Դա ոչ թե շատ, այլ աղետալի շատ է այնպիսի երկրի համար, ինչպիսին մերն է։ Բայց այստեղ պետք է ուշադրություն դարձնել նաև մեկ այլ ցուցանիշի. անցած տարվա նույն ժամանակահատվածում երկրում մահացության ընդհանուր թիվը կազմել է 35018։ Այսինքն մահվան բոլոր դեպքերի գրեթե 15%-ը կորոնավիրուսի հետևանք է։ Ոչ թե սիրտ-անոթային հիվանդությունների, ոչ թե ուռուցքաբանական պաթոլոգիաների, ոչ թե դժբախտ պատահարների կամ վթարների, այլ հենց կորոնավիրուսի:

Այստեղ պետք է ուշադրության առնել նաև հետևյալ նրբերանգը. եթե 2020-ին համավարակի առջև կառավարության անօգնականությունը դեռ կարելի էր բացատրել ֆորսմաժորային իրավիճակին առողջապահության համակարգի անպատրաստությամբ, բժշկական սարքավորումների և հիվանդատեղերի պակասով, ապա 2021-ի պարագայում այդ «արդարացումները» լինել չեն կարող։ Վիրուսի դեմ պայքարի կազմակերպման համար հայրենի առողջապահությունն ուներ և՛ ժամանակ, և՛ ռեսուրսներ, և՛ վիրուսի տարածման զսպման գործիքներ: Եվ ահա այսօր մահացության տխուր վիճակագրությունը ցույց է տալիս այդ ժամանակի, ռեսուրսների և զսպման գործիքների օգտագործման արդյունավետությունը։ Դա (արդյունավետությունը) զրոյական, ավելի ճիշտ՝ մինուսային է եղել, եթե մահացության 15%-ի պատճառ է դարձել կովիդը:

Իսկ դուք ասում եք՝ սպանում սպասարկման ոլորտը։ Այո, սպանում են։ Ինչպեսև տնտեսությունն՝ ընդհանրապես։ Բայց թե՛ մեկը, թե՛ մյուսը տեսականորեն վերականգնելի են։ Իսկ այ մարդկային կյանքերը՝ ավա՜ղ…

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • А ЭФФЕКТИВНОСТЬ РАВНА НУЛЮ
    2025-07-11 09:48

    Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.

  • ВОЗВРАЩАЯСЬ К ИСХОДНОЙ ПОЗИЦИИ
    2025-07-10 09:33

    Внешняя торговля Армении бешеными темпами катится вниз. По данным статистического комитета в январе-мае внешний и взаимный торговый оборот сократился вдвое по сравнению с тем же периодом прошлого года. Если в 2024-м этот показатель достигал 15,5 миллиардов долларов, то в этом году снизился до 7,9 миллиардов.

  • РОСТ С УСКОРЕНИЕМ
    2025-07-07 10:03

    В Армении в июне 2025 года по сравнению с июнем 2024 года зарегистрирована инфляция в 3,9%, а за месяц – дефляция в 1,3%. Об этом свидетельствуют данные отчета Национального статистического комитета (НСК) Армении, передает АРКА. Согласно данным НСК, в июне 2025 года по сравнению с июнем 2024 года цены на продовольственные товары и безалкогольные напитки повысились на 6,2%.

  • МОЖНО ОСТАТЬСЯ У РАЗБИТОГО КОРЫТА
    2025-07-05 09:47

    Армения выразила желание стать членом ШОС. Об этом сообщила пресс-секретарь МИД РА Ани Бадалян на своей странице в фейсбук. «Разделяя основополагающие принципы Шанхайской организации сотрудничества, а именно территориальную целостность, неприменение силы и нерушимость границ, Республика Армения выразила желание стать членом ШОС», - отмечено в сообщении, передает NEWS.am.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ