Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը նորից հետաձգվեց
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, այժմ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց։
Ինչպես տեղեկացրեց դատավոր Աննա Դանիբեկյանը, փաստաբաններից հաղորդումներ են ստացվել։ Հայկ Ալումյանը մասնակցում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում ատենախոսությունների պաշտպանության հանձնաժողովի աշխատանքին։ Փաստաբաններ Հովհաննես Խուդոյանից և Արամ Օրբելյանից ստացվել են հաղորդումներ առողջական խնդիրների մասին։ Փաստաբանները դատարանին են ներկայացրել համապատասխան տեղեկանքներ։ Հաշվի առնելով, որ փաստաբանների բացակայությամբ նիստի անցկացումն անհնար է, դատավորը որոշում կայացրեց տեղափոխել նիստը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստը հետաձգվել էր այն պատճառով, որ երկրորդ նախագահի ընտանիքում կորոնավիրուսով վարակման դեպք էր գրանցվել։
Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 8-ին, ժամը 13.00-ին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-01 13:09
Статья бывшего министра иностранных дел Армении Вардана Осканяна:
-
2025-05-01 12:58
ЕАЭС готов к продолжению работы над созданием зоны свободной торговли с Египтом, но ждет встречных шагов от Каира. Об этом заявил РИА Новости директор 1-го департамента стран СНГ МИД РФ Микаэл Агасандян.
-
2025-05-01 12:56
Исполняющий обязанности президента Южной Кореи премьер-министр Хан Док Су ушел в отставку. Об этом сообщило агентство Yonhap.
-
2025-05-01 12:54
Процедуру вотума недоверия депутаты Национального собрания не инициировали, несмотря на широкую общественную поддержку на улицах.