Լուսինե ՍԱՀԱԿՅԱՆ․ ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՔԱՆԻ՞ ԴԱՏԱՎՈՐ ՊԵՏՔ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՎԻ ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՎ
Ազնիվ կլիներ, որ ԲԴԽ-ն թույլտվություն տալուց նշեր, որ իրենց դիրքորոշումը տարածվում է միայն ի հեճուկս իշխանությունների քաղբանտարկյալներ ազատ արձակած դատավորների վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Ամբաստանյալը դատական նիստին չի ներկայանում, նրա պաշտպանն էլ ասում է, որ իր պաշտպանյալը հրաժարվում է ներկայանալ դատարան։ Դատավոր Բախշիյանն էլ որոշում է կայացնում ամբաստանյալին կալանավորելու վերաբերյալ։ ԲԴԽ-ն քրեական հետապնդման թույլտվություն տալու որոշում կայացնելուց արդեն իսկ ընդունել է, որ առերևույթ դատավորը անձին կալանավորել է ակնհայտ ապօրինի։ Նույնիսկ չանդրադառնալով այն հարցին, թե Բախշիյանը օրինական, թե անօրինական է անձին կալանավորել, ԲԴԽ որոշումից հետո արդարացի հարց է ծագում.
ԲԴԽ-ի կողմից կալանքի նման բարձր չափանիշ սահմանելուց հետո ինչպե՞ս է հենց ինքը ԲԴԽ-ն դատավորին կալանավորելու թույլտվություն տվել (հաղթահարելով իր իսկ կայացրած որոշման բարձր նշաձողը) և նման պայմաններում քանի՞ դատավոր պետք է կալանավորվի այս հոդվածով, առնվազն գոնե այն գործերով, որով վերադաս դատական ատյանները ստուգելով կալանավորման օրինականությունն ու հիմնավորվածությունը կայացրել են որոշումներ անձանց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ։ Ազնիվ կլիներ, որ ԲԴԽ-ն թույլտվություն տալուց նշեր, որ իրենց դիրքորոշումը տարածվում է միայն ի հեճուկս իշխանությունների քաղբանտարկյալներ ազատ արձակած դատավորների վրա։
Ձեռքներդ հեռու պահեք մեր երկրից, պարոնա՛յք։ Սա նաև ձեր երեխաների ու թոռների երկիրն է»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-30 09:27
Ребенок скончался в ереванской больнице "Мурацан". Родные обвиняют в трагедии врача, в больнице же заявляют, что малыш к ним поступил уже в крайне тяжелом состоянии.
-
2025-05-30 09:26
Состав российской делегации на переговорах по Украине 2 июня останется тем же, что и был 16 мая, заявила официальный представитель МИД Мария Захарова.
-
2025-05-30 09:24
Тарифы на электроэнергию солнечных станций и малых ГЭС в Армении практически не изменятся до 1 июля 2026 года — колебания не превысят долей процента.
-
2025-05-30 09:22
Лицензию компании "Электросети Армении" продлили до 1 февраля 2029 года. Решение было принято в четверг на заседании Комиссии по регулированию общественных услуг Армении.