Պատանի դաշնակահար Արմեն Պուչինյանը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի
Հունվարը լի էր հաղթանակներով «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի համար. դաշնակահար Արմեն Պուչինյանը մի քանի միջազգային մրցույթներում ունեցել է հաջողություններ:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պատանի դաշնակահարը Գերմանիայում կայացած Կլարա Շումանի անվան միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի։ Հարկ է նշել, որ մրցույթին մասնակցել է աշխարհի 34 երկրներից շուրջ 379 դաշնակահար։ Նրանց գնահատել է միջազգային ժյուրին, որի կազմի մեջ ընդգրկված են ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից:
Հաջորդիվ Արմեն Պուչինյանը մասնակցել է նաև Ավստրիայում կայացած «CLASSICALIA» Global Televised Music Competition մրցույթին: Այն առանձնահատուկ է իր կառուցվածքով. այն բաղկացած է 4 փուլից, որոնցից առաջին, երկրորդ և կիսաեզրափակիչ՝ երրորդ փուլերը անցկացվում են հեռավար, իսկ չորրորդ՝ եզրափակիչ փուլը կայանում է կենդանի կատարումներով։ Մրցույթին մասնակցել են 286 դաշնակահար, և կիսաեզրափակիչ է անցել ընդամենը յոթ մասնակից. Արմեն Պուչինյանը յոթնյակում է:
Կիսաեզրափակիչ փուլը կայանալու է ս․թ․ մարտ ամսվա ընթացքում, և երեք լավագույն մասնակիցները անցնելու են եզրափակիչ փուլ, որն էլ արդեն իսկ կենդանի կատարումներով անցկացվելու է Վիենայի Konzerthouse-ում:
Եզրափակիչ փուլը կկայանա ապրիլին և կհեռարձակվի ուղիղ միացումով մի քանի հեռուստաընկերությունների կողմից, այդ թվում՝ ԱՄՆ-ի PBS-ի:
Նշենք նաև, որ 2022 թ. ընթացքում «Մեկնարկ» նպատակային ծրագրի երեք անդամներ՝ դաշնակահարներ Մերի Շարբաթյանը, Արթուր Գրիգորյանը և Անդրեյ Կուրբետը ելույթ կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։
Կատարվելու են դաշնամուրային ժառանգության բարդագույն և կարևորագույն կտավներից՝ Պ. Չայկովսկու N1, Ս. Պրոկոֆևի N2 և Ռ. Շումանի դաշնամուրային կոնցերտները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.