ՌԴ ԱԳՆ-ն՝ Ուկրաինայի սահմանին զորքեր «կենտրոնացնելու» մասին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի «կենտրոնացման» մասին տեղեկատվությունը, հայտարարել է. «Որտեղ նրանք պետք է լինեն, այնտեղ են` մենք մեր տանն ենք»:
«Ձեզ հիմա չէ, որ պետք է ներկայացնենք, թե որքան բանակ ունենք, որտեղ են գտնվում մեր Զինված ուժերը և որտեղից ուր են գնում։ Որտեղ պետք է լինեն նրանք, այնտեղ են, նրանք իրենց տանն են», - ասել է նա «Առաջին ալիքի» եթերում ՝ պատասխանելով արևմտյան լրագրողներից մեկի հարցին։
ՌԴ–ի և արևմտյան երկրների հարաբերությունները վատթարացել են Ուկրաինայում և Ղրիմի (մտել է Ռուսաստանի կազմի մեջ 2014 թվականին թերակղզում տեղի ունեցած հանրաքվեից հետո) շուրջ առկա իրավիճակի պատճառով։ Արևմուտքը, մեղադրելով ՌԴ–ին միջամտելու մեջ, նրա դեմ պատժամիջոցներ կիրառեց, Մոսկվան պատասխան միջոցներ ընդունեց, ներմուծումը փոխարինելու ուղի բռնեց և հայտարարեց, որ իր հետ պատժամիջոցների լեզվով խոսելն արդյունավետ չէ։ Ռուսաստանը նաև հայտարարեց, որ Ուկրաինայում հակամարտության կողմ չէ և կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի առարկա չի հանդիսանում։
Միևնույն ժամանակ Կիևն ու արևմտյան պետությունները վերջին շրջանում մտահոգություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի ենթադրյալ «ագրեսիվ գործողությունների» աճի առնչությամբ։ Մոսկվան բազմիցս հերքել է նման մեղադրանքները` հայտարարելով, որ որևէ մեկին չի սպառնում և որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունի, իսկ «ՌԴ–ի ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ, ռուսական սահմանների մոտ ավելի շատ ՆԱՏՕ–ի ռազմական տեխնիկա տեղակայելու համար։ ՌԴ ԱԳՆ–ում ավելի վաղ նշել էին, որ «ռուսական ագրեսիայի» մասին Արևմուտքի հայտարարությունները և դրանից Կիևին պաշտպանվելու հարցում օգնելու հնարավորությունը և՛ ծիծաղելի են, և՛ վտանգավոր, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.