ԶԼՄ․ ԶԵԼԵՆՍԿԻՆ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է, ՈՐ ՈՒԿՐԱԻՆԱՆ «ՎԻՃԵԼ Է» ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԹԵՄԱՆ ՈՒՌՃԱՑՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ
Ուկրաինան «վիճել է» գործընկերների հետ՝ պատերազմի թեման ուռճացնելու պատճառով, սակայն ի վերջո նրանց հաջողվել է փոխըմբռնման հասնել։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ «Ժողովրդի ծառա» խմբակցության հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Strana.ua պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։
«Նախագահն ասաց, որ մեր երեք բարեկամ երկրները սրում են պատերազմի հետ կապված պատմությունը։ Նա փորձեց բացատրել, որ մեզ հետ խաղում են, բայց մենք դիմադրում ենք։ Նա նաև հորդորեց սեփական օրինակով ցույց տալ, որ չենք փախչի»,- գրում է պորտալը։
Ավելի վաղ Զելենսկին իր նոր տեսաուղերձում ասել էր, որ որոշ թշնամիներ լրատվամիջոցների միջոցով խուճապ են սերմանում ուկրաինացիների շրջանում և վախեցնում երկրի ներդրողներին։ «Մեզ վախեցնում են մեծ պատերազմով և արդեն որերորդ անգամ նշում են ռազմական ներխուժման օրը։ Սա առաջին անգամը չէ։ Մեր դեմ համակարգված պատերազմ են մղում բոլոր ճակատներում։ Բանակում մեծացնում են կոնտինգենտը մեր սահմաններին։ Դիվանագիտական մակարդակով փորձում են մեզ զրկել արտաքին քաղաքական կուրսը ինքնուրույն որոշելու իրավունքից։ Էներգետիկ ոլորտում սահմանափակում են գազի, էլեկտրաէներգիայի և ածխի մատակարարումը։ Տեղեկատվական ճակատում լրատվամիջոցների օգնությամբ փորձում են խուճապ սերմանել մեր մեջ, Ուկրաինայի քաղաքացիների, ներդրողների շրջանում»,- ասել է Զելենսկին։
Զելենսկին նաև երկրից հեռացած բոլոր պետական ծառայողներին և պատգամավորներին կոչ է արել 24 ժամվա ընթացքում Ուկրաինա վերադառնալ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.