Последние новости

GeoProMining Gold-ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՆՔԱՔԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՄԲ

GeoProMining Gold ընկերությունը, որը շահագործում է Սոթքի հանքավայրն ու Արարատի ոսկու կորզման գործարանը, 2021 թվականն ավարտել է՝ ըստ նախատեսված պլանի, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Այժմ ընկերությունը շարունակում է աշխատել տեխնիկական նախագծերի վրա, որոնք ուղղված են քարհանքի աշխատանքի վերակազմակերպմանը:

Ընկերությունը տեխնիկապես և լոգիստիկ փոխում է հանքավայրի դիզայնը, ինչպես նաև իրականացնում է հանքավայրի լրացուցիչ հետախուզում՝ արդյունահանումը շարունակելու համար: 2022 արտադրական տարվա երկրորդ կիսամյակում նախատեսվում է սկսել հանքաքարի մասնակի արդյունահանում ստորգետնյա արդյունահանմամբ: Հանքի ստորգետնյա մշակման տեխնիկատնտեսական հիմնավորումն ընդհանուր առմամբ գնահատվում է ավելի քան 20մլն դոլար:

2021թ.-ին ընկերությունը 5մլն դոլար է հատկացրել հանքի վերակազմավորմանը, իսկ ընթացիկ տարի նախատեսվում է այդ նպատակների համար հատկացնել մոտ 10մլն դոլար:

Ընկերությանը հաջողվել է պահպանել արդյունահանման ծավալներն ու ապահովել պլանավորված երկաթուղային փոխադրումները: Հանքավայրում ոսկու պարունակությունը միջինը 3-4 գրամ է մեկ տոննա սուլֆիդային հանքաքարում և 1-1,5 գրամ՝ գաբրո զանգվածում:

Այս պահին ձեռնարկությունում աշխատում է 1350 մարդ, որոնցից Սոթքի հանքավայրում աշխատում է 792 մարդ և 496 աշխատակից՝ Արարատի ոսկու կորզման գործարանում:

2021թ.-ին GeoProMining Gold ընկերությունը ՀՀ պետբյուջե է վճարել շուրջ 21մլրդ դրամ՝ զբաղեցնելով հինգերորդ տեղը հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկում ($1 - 478.38 դրամ):

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • Ռոման ԽՈՒԴՈԼԻՅ․ ՄԵՆՔ ՄՏԱԴԻՐ ԵՆՔ ԴԱՌՆԱԼ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
      2023-12-19 11:42

      Այս տարի մենք առաջինը Հայաստանի արդյունաբերությունում ֆինանսական տեղեկության բացահայտման հետազոտություն ենք կատարել՝ կապված կլիմայի փոփոխության հետ, մենք միացել ենք աշխարհի առաջատար ընկերություններին, որոնք մտադիր են ամեն տարի չափել և կրճատել ածխաջրային հետքը։ Այս մասին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) զարգացման թեմային նվիրված համաժողովում դեկտեմբերի 19-ին ասել է կոմբինատի գլխավոր տնօրեն, «GeoProMining» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը։  

    • ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր 70-ԱՄՅԱԿԸ
      2023-07-14 19:03

      ԳեոՊրոՄայնինգ-ի նախագահի շնորհավորական ուղերձը ԶՊՄԿ հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ և հանքարդյունաբերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ Հարգելի գործընկերներ, ընկերներ, կոմբինատի աշխատակիցներ և այս հիասքանչ տարածաշրջանի բնակիչներ, 70 տարի առաջ՝ հեռավոր 1952 թվականին Հայաստանի Խորհրդային Հանրապետության տնտեսության զարգացման համար հուսալի հիմք դրվեց։ Ձեր հայրենակիցները կառուցեցին արդյունաբերական հսկան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը երկար տարիներ դարձավ երկրի արդյունաբերության ու տնտեսության հիմքը և դրական ազդեցություն ունեցավ երկրի զարգացման ու բազմաթիվ սերունդների կյանքի վրա։

    • ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ
      2022-12-23 15:56

      2022 թվականի դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը՝ օլիմպիական չեմպիոն Գենադի Շատկովի մրցանակի համար, որին մասնակցեցին նաև Հայաստանի բռնցքամարտիկները։

    • ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴԸ ԵՐևԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
      2022-12-20 15:48

      Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր: ԳեոՊրոմայնինգ Գոլդ ընկերության հովանավորությամբ այսուհետ համագործակցություն է ծավալվելու դպրոցի և Երևանի՝ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի միջև: Քոլեջի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Վարազդատ Խաչումյանի գլխավորությամբ Արարատ այցելած պատվիրակության կազմում էին երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը, կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Գևորգ Մանասյանը, իրենց երկարամյա աշխատանքային վաստակով քոլեջի պատմությունը հարստացրած արվեստագետ-մանկարավարժներ: