Последние новости

34 ՏԱՐԻ ԱՆՑ ԱՐՑԱԽԸ ՍԿՍՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՆՈՐ ՇԱՐԺՈՒՄ

Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կքննարկի և, անկասկած, երկրորդ և վերջնական ընթերցմամբ կընդունի «Օկուպացված տարածքների մասին» օրինագիծը: Առաջին ընթերցմամբ այն հավանության արժանացավ փետրվարի 16-ին. 1988-ի հենց այս օրերին սկսվեցին առաջին հանրահավաքները։ Վերջնական ընդունումը նվիրված է Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման 34-րդ տարեդարձին. փետրվարի 20-ին։ Խոսքը մի օրենքի մասին է, որը կարող է նշանավորել նոր՝ Արցախյան շարժման սկիզբը բոլորովին այլ պայմաններում, երբ հարկ է պայքարել ոչ միայն թուրքական բռնազավթումից, այլև ներքին թշնամուց ազատագրման համար, ինչը կկանխորոշի, առանց չափազանցության, և՛ Արցախի, և՛ Հայաստանի հետագա ճակատագիրը։

44-օրյա աղետալի եվ դավաճանական պատերազմից հետո անցած մեկ տարին ու երեք ամիսներն արդեն լիովին մերկացրել են Հայաստանի գործող իշխանությունների էությունն ու նպատակները, նիկոլիզմի մահաբերությունն ու հակահայկական ռեժիմի դեմ պայքարի հրամայականը: Այդ ժամանահատվածը վերջնական ու խորագույն ջրբաժան անցկացրեց ազգային ուժերի և թուրքամետ դրածոների միջև, Հայրենիքի գլխավերևում կախված ահռելի վտանգը գիտակցող հայրենասերների և նրանց միջև, ովքեր պատրաստ են կառուցել իրենց երևութական բարօրությունը պատերազմում զոհված հազարավոր հայրենակիցների արյան վրա և ողջ Հայաստանը դարձնել թուրքական միջանցք՝ բացառապես հանուն կուշտ փորի։

Եվ եթե բուն Հայաստանում դեռևս շարունակվում են հասարակական խմորումներն ու ոչ մի կերպ չի գտնվում այն ուժը, որն ունակ և պատրաստ է գլխավորել պայքարն ընդդեմ ներքին թշնամու, ապա ամեն օր ու ամեն ժամ անմիջական վտանգի ենթարկվող Արցախն ապացուցում է, որ պատրաստ չէ համակերպվել Հայրենիքի մի մասի կորստի հետ։ Հենց վիրավոր ու ծվատված, բայց չհանձնվող Արցախն է այսօր կրկին դառնում հայոց դիմադրության կենտրոնը և կարող է իր շուրջ համախմբել ազգային բոլոր առողջ ուժերին։ Հենց դրան է կոչված սկիզբ դնել բռնազավթված տարածքների մասին օրենքը, որը և՛ քաղաքական, և՛ իրավական, և՛ բարոյական հիմքեր կստեղծի հետագա գործողությունների համար։

Թե ինչ է նշանակում այդ օրենքը բուն Արցախի Հանրապետության համար, արդեն շատ բան է ասվել, այդ թվում՝ կարգավորման ու կարգավիճակի որոշման շուրջ հետագա բանակցությունների համատեքստում։ Չափազանց կարևոր է, որ օրինագիծը սահմանում է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակը և դրանց հատուկ իրավական ռեժիմը։ Դրանով իսկ փաստաթուղթը սահմանում է նաև հանրապետության սահմանները՝ համաձայն Սահմանադրության և վարչատարածքային բաժանման մասին օրենքի։

Լկտիությունն ու սանձարձակությունը, որոնցով աչքի են ընկնում Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները վերջին օրերին. խաղաղ բնակիչների և Պաշտպանության բանակի մարտական դիրքերի գնդակոծությունները, հարձակումները գյուղացիների վրա և գյուղատնտեսական աշխատանքներ չանցկացնելու պահանջները, զինծառայողի վիրավորումն ու տեխնիկայի վնասումը, միանգամայն խոսուն կերպով ուղեկցվում են պաշտոնական Երևանի մեռյալ լռությամբ։ Հայաստանի որևէ պետական գերատեսչության, որևէ պաշտոնյայի կամ իշխանամետ պատգամավորի կողմից ոչ մի բառ չի ասվել կարևորագույն փաստաթղթի մասին, որը պատրաստվում են ընդունել Արցախում։ Փոխարենը ուսապարկերն ակտիվ բանակցություններ են վարում ադրբեջանցիների հետ՝ Եվրանեսթ ԽՎ նիստին մասնակցելու համար վերջիններիս Երևան գալու նպատակով, իսկ ԱԳՆ-ը «փորձագետների հետ խորհրդակցություններ է անցկացնում» Թուրքիայի հետ բանակցությունների երկրորդ փուլի վերաբերյալ, ջանալով իրենց հանցավոր մտադրություններին իբր ցուցաբերվող հասարակական աջակցության պատրանք ստեղծել։

Ավելին, ԶԼՄ-ներում հրապարակվել են արտահոսած տեղեկություններ, որ Փաշինյանն ու իր խունտան ծայրաստիճան դժգոհ են օրինագծի ընդունումից և փորձում են ազդել Ստեփանակերտի վրա՝ դրա ընդունումը խափանելու համար։ Պաշտոնական Երևանի և Բաքվի գործողություններն ապշեցուցիչ սինքրոն են՝ Արցախի հարցը փակելու և Հայաստանի արտաքին քաղաքական ու ներքին օրակարգից այն ամբողջությամբ տարանջատելու փորձերի մեջ։ Ե՛վ Փաշինյանը, և՛ Ալիևը շատ լավ հասկանում են օրենքի նշանակությունը և այն համահայկական ուղերձը, որ բովանդակում է դրա ընդունումը, ուստի երկուսի կողմից էլ այլ արձագանք լինել չէր կարող։

Ջրբաժանն օրեցօր ավելի ակներև է դառնում՝ յուրաքանչյուր հայից պահանջելով կողմնորոշվել ընտրության հարցում. լինի դա Հայաստանում, թե Սփյուռքում։ Չհանձնվող Արցախը, որտեղ իշխանությունը (նրա հանդեպ առկա բոլոր վերապահումներով հանդերձ) և ընդդիմությունը հաղթահարել են տարաձայնությունները հանրապետության ապագայի հարցում և հանդես են գալիս միասնական ճակատով, վճռականորեն ազդարարում է աշխարհին իր դիրքորոշման ու մտադրությունների մասին։ Սակայն իրավիճակի ճակատագրական բնույթը համառորեն պահանջում է համախմբում ավելի բարձր ու զանգվածային՝ համայն հայության մակարդակով։

Արցախը պետք է իմանա, որ միայնակ չէ իր պայքարում։ Ճիշտ այնպես, ինչպես համակեց մեզ համախմբման ու միասնության ոգին 34 տարի առաջ (պատմական իրավիճակի ողջ տարբերությամբ հանդերձ), դա հույժ անհրաժեշտ է այսօր, այս պահին։ Հայաստանի հասարակայնությունը, Սփյուռքի կազմակերպությունները պարտավոր են աջակցել փոքրիկ Արցախին և ցույց տալ արցախցիներին, որ իրենց թիկունքին կանգնած է ողջ հայ ժողովուրդը՝ բառի ճշմարիտ իմաստով։ Որ հենց այստեղից՝ բռնազավթված Դադիվանքից, Քարվաճառից, Տիգրանակերտից, Շուշիից և Հադրութից է սկսվում զարթոնքն ու պայքարի նոր փուլը։ Որ անչափ ընդարձակված Եռաբլուրը ոչ միայն մեծ սգո խորհրդանիշն է, այլև հայ ռազմիկի անկոտրում արիության, որին դավաճանեցին ու ծախեցին սրիկաները։

1988 թվականի փետրվարի 20-ին սկսվեց պատմական Շարժումը, որը նշանավորվեց մեր Հայրենիքի անգին մասի ազատագրմամբ։ 34 տարի անց մենք ստիպված ենք ամեն ինչ սկսել նորից և ապացուցել աշխարհին, որ պարտված ենք, բայց ոչ հանձնված, խոշտանգված ենք, բայց ոչ կոտրված, դավաճանված ենք, բայց վերջնականապես ծնկի չիջած։ Մեր հողերի բռնազավթման և մեր սրբավայրերի յուրացման հետ չհամակերպված, սխրանքը չմոռացած և հազարավոր զոհերի հիշատակը չուրացած։ Որ գիտակցում ենք մեր պատասխանատվությունը տեղի ունեցած աղետի համար, բայցև՝ ավելի մեծ պատասխանատվությունն ապագայի համար: Եվ պատրաստ ենք նոր պայքարի։

Մեր Արցախը շարունակում է պայքարել, կանչում ու սպասում է բոլոր նրանց, ում համար ասված ամենը ոչ թե լոկ խոսքեր են, այլ գործելու կոչ և անսասան սիրո ու նվիրվածության խոստովանություն Հայրենիքին:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • РЕГИОН ГОРИТ, МИР НА ГРАНИ ТРЕТЬЕЙ МИРОВОЙ – МИД АРМЕНИИ ОТДЫХАТЬ ИЗВОЛИТ
    2025-06-16 09:13

    В ночь на 13 июня Ближний Восток оказался буквально взорван нападением Израиля на Иран, которое поставило планету на грань Апокалипсиса – никогда еще за последние как минимум полвека третья мировая война не казалась такой близкой. Сообщения о взаимных ударах следуют одно за другим, и прекращение конфликта дипломатическими средствами выглядит труднодостижимым. Происходит все это между странами, в которых армянское присутствие более чем ощутимо – как в смысле общин, имеющих важное значение для нации, так и в плане бесценного историко-культурного и духовного наследия.

  • АРАБАТ НАГРАДИЛ АЗУЛЕ ЗА ТО, ЧТО ЮНЕСКО ЗАКРЫВАЕТ ГЛАЗА НА ВАНДАЛИЗМ АЗЕРБАЙДЖАНА
    2025-06-12 09:14

    «Генеральный секретарь ЮНЕСКО Одри Азуле награждена армянским "Орденом дружбы". Награду Азуле "за значительный вклад в укрепление и развитие сотрудничества между Арменией и ЮНЕСКО, а также защиту гуманитарных ценностей" вручил глава армянского МИД Арарат Мирзоян на встрече в Ницце. Собеседники обсудили вопросы, связанные с активным участием Армении в ЮНЕСКО, защитой культурного наследия в кризисных ситуациях и реализацией различных программ. Они коснулись программ по поддержке армян, насильственно перемещенных из Нагорного Карабаха», - говорится в сообщении, опубликованном на официальном сайте МИД РА.

  • ИНЦИДЕНТ С НЕСОВЕРШЕННОЛЕТНИМИ ИЗ ТЕХА: «ПОХИЩЕНИЯ НЕ БЫЛО». А ЧТО ЖЕ БЫЛО?
    2025-06-09 09:45

    В полдень 6 июня информационное поле взорвала новость о том, что в Сюникской области пропали двое несовершеннолетних жителей села Тех. Согласно сообщению Службы нацбезопасности Армении, 17-летние Карен Джангирян и Андрей Гягунц около 01:20 часов на территории, прилегающей к селу Аравус, заблудились и оказались на территории Азербайджана.

  • «СВЯЩЕННАЯ БОРЬБА» ДОЛЖНА СТАТЬ СВЯЩЕННОЙ БИТВОЙ: ФАЛЬСТАРТ НЕДОПУСТИМ
    2025-06-07 08:49

    «Внутренние работают по принципу «разделяй и властвуй», внешние – по принципу «разделяй, чтобы уничтожить». И работают очень синхронно и «грамотно». Пусть Господь ниспошлет нам мудрость и благоразумие, чтобы не подчиниться и не поддаться правилам этой игры, не стать невольным пособником врагов. Один из первых шагов – переход из эмоционального поля в область холодного рассудка», - написал священнослужитель Тер Нерсес Гарегин Асрян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ