ՀՅԴ ՀԵՄ-ը միանում է փետրվարի 21-ին և 22-ին կայանալիք ակցիաներին
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում բոլորին միանալ փետրվարի 21֊ին և 22֊ին կայանալիք ակցիաներին:
«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ ՀՅԴ ՀԵՄ-ը մասնակցելու է երկուշաբթի՝ փետրվարի 21-ին, ժամը 17։30-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի դիմաց և երեքշաբթի՝ փետրվարի 22-ին՝ ժամը 12։00-ին Մարզահամերգային համալիրի մոտ կայանալիք բողոքի ակցիաներին։ Մեր ձայնը միացնելով Հայաստանի քաղաքացիների բողոքի արդար ձայնին՝ Եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին մեր վրդովմունքն ենք արտահայտելու․ Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականություն շարունակական դրսևորումներին չարձագանքելու: Հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ ոչ բավարար ճնշումներ գործադրելու: Հայաստանի և ագրեսոր Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու արատավոր քաղաքականություն վերաբերայլեր։
Հաշվի առնելով, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում Հայաստան են ժամանելու նաև ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները՝ հատկապես կարևոր ենք համարում մեր արդար զայրույթի ձայնը ուղիղ հասցեատերերին հասցնելու կարևորությունը։ Ուստի կոչ ենք անում մեր հայրենակիցներին մասնակցել այս ակցիաներին»,-ասված է հայտարարությունում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 19:53
Власти Грузии отрицают задержки грузов с армянским коньяком на своей территории и заявляют о стандартных таможенных процедурах.
-
2025-05-19 19:51
У мемориалов в Ереване и Алаверди почтили память геноцида греков в Турции.
-
2025-05-19 19:48
Министр обороны Азербайджана Закир Гасанов встретился с израильским коллегой Исраэлем Кацем и начальником Генерального штаба Сил обороны генерал-лейтенантом Эялем Замиром, сообщают азербайджанские СМИ.
-
2025-05-19 19:47
Следственный комитет Армении начал расследование в связи с попыткой мошенников рассылать фишинговые SMS-сообщения от имени почтового оператора ЗАО «Айпост». Об этом Armenia Today рассказали в Министерстве внутренних дел.