Ռուսաստանը Բրիտանիային սպառնացել է պատասխան միջոցներ կիրառել՝ «Աերոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցների համար
Ռոսավիացիան բրիտանական ավիացիոն իշխանություններին ծանուցում է ուղարկել օդային հաղորդակցության մասին պայմանագրի դրույթները պահպանելու անհրաժեշտության մասին՝ նախազգուշացնելով, որ «Աերոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցներից հետո Մոսկվան կարող է հայելային միջոցներ կիրառել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մեծ Բրիտանիայի ավիացիոն իշխանություններին ծանուցվել է օդային հաղորդակցության պայմանագրի դրույթները պահպանելու անհրաժեշտության մասին: Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում կիրառել հայելային միջոցներ միջկառավարական համաձայնագրի դրույթներին համապատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռոսավիացիան նշում է, որ միայն փետրվարի 25-ին բրիտանական ավիաընկերությունները պետք է իրականացնեն 70 տարանցիկ չվերթ Ռուսաստանի օդային տարածքում, ինչպես նաև երկու չվերթ Լոնդոն-Մոսկվա երթուղով։
Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Լոնդոնն արգելում է «Աերոֆլոտ»-ի գործունեությունը Միացյալ Թագավորությունում, ինչպես նաև պատժամիջոցներ է սահմանում ռուսական ռազմարդյունաբերական համալիրի մի շարք ձեռնարկությունների դեմ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.